Սահակաշվիլին ստորագրել է իր լիազորությունները սահմանափակող սահմանադրական փոփոխությունները
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որով կրճատվում են երկրի նախագահի լիազորությունները։ Այդ մասին հայտարարել Է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: Հիշեցնենք, որ ըստ սահմանադրական փոփոխությունների՝ նախագահը չի կարող կառավարությունը ցրել ու նշանակել առանց խորհրդարանի համաձայնության։ Փոփոխություններով արգելվում Է նաև խորհրդարանն արձակել նախագահական ընտրություններին նախորդող մայիս ամսից մինչև պետության նորընտիր ղեկավարի պաշտոնակալման արարողությունը։
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ-ի հոկտեմբերին: