Ապրիլի 9-ին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ազգային Ժողովի հատուկ նիստ, որի ժամանակ նախատեսված է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
iLur.am-ի հետ զրույցում իշխանական կոալիցիայի մեջ մտնող «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հաստատել է, որ իրենք «իհարկե, կմասնակցեն ինաուգուրացիային»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ԲՀԿ-ում առայժմ նման հարց չի քննարկվել: Ըստ նրա՝ առաջիկայում խմբակցությունը կքննարկի ու որոշում կընդունի:
Նախօրեին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե կմասնակցի՞ արդյոք Դաշնակցությունը ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի՝ մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք երդմնակալության արարողությանը՝ ասել էր. «Օրը կգա, բարին՝ հետը»:
Հայ ազգային կոնգրեսն արդեն իսկ հայտարարել է, որ չի մասնակցելու այդ արարողությանը, իսկ «Ժառանգությունն» էլ, հայտնի է, որ կկազմակերպի «այլընտրանքային» երդմնակալություն Ազատության հարապարակում:
Ո՞վ է մասնակցելու Սերժ Սարգսյանի երդմնակալությանը