Նաիրա Զոհրաբյան. «ՀՀԿ–ի տեքստը «լավ կլինի, որ լավ լինի» սերիայից է»
Հանրապետական կուսակցությունը երեկ քաղաքական ուժերին է ներկայացրել հետընտրական վիճակին վերաբերող հայտարարության տեքստ, որը հնարավոր արտահերթ նիստի ժամանակ պետք է քննարկվի եւ դառնա խորհրդարանի հավաքական տեսակետը` հետընտրական վիճակը հաղթահարելու վերաբերյալ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քննարկել է տեքստը, եւ իրենց համար ընդունելի չէ այն:
«Մենք ներկայացրել էինք կոնկրետ առաջարկներ, այն է` Ընտրական օրենսգիրքը պետք է օր առաջ բարեփոխվի, եւ հիմնաքարը պետք է լինի անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Այն տեքստը, որ առաջարկել է Հանրապետականը, դեկլարատիվ, ոչինչ չասող, բարի ցանկությունների հայտարարություն է, եւ որեւէ գործնական, կիրառական քայլ` ինչպես անել երկրում ստեղծված համակարգային ճգնաժամը հաղթահարելու, համակարգային խնդիրները լուծելու համար, չի առաջարկվում»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի տեղեկություններով` մյուս քաղաքական ուժերը եւս չեն միանում այս տեքստին, հավանաբար, բացառությամբ ՕԵԿ-ի, ուստի արտահերթ նիստ հրավիրելու հարցը օրակարգից դուրս է գալիս:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշել է, որ բաժանված տեքստում չկան կոնկրետ քայլեր, թե ինչը ինչին պետք է հաջորդի, եւ ամբողջ տեքստը «լավ կլինի, որ լավ լինի» սերիայից է:
Նաիրա Զոհրաբյանի ասելով` այնուամենայնիվ, եթե ՀՀԿ-ն կամ որեւէ քաղաքական ուժ արտահերթ նիստ հրավիրի, իրենք պատրաստ են ներկա գտնվել այդ նիստին եւ հայտնել իրենց դիրքորոշումը: Պատգամավորն ասել է, որ իրենք չեն պատրաստվում արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ: