ՀՀ–ում հավատարմագրված դեսպանները «Սիվիլիթաս»–ին իրենց զորակցությունն են հայտնում (տեսանյութ)
Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում մամուլի ասուլիս է հրավիրվել՝ նվիրված այդ հիմնադրամի դեմ Ազգային անվտանգության ծառայության հարուցած քրեական գործին։ Ասուլիսին մասնակցել են «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն ՍալբիՂազարյանը, փաստաբան ՎահեԳրիգորյանը և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները։ ՍալբիՂազարյաննընդգծելէ, որհենցդեպսպաններիառաջարկովէայդասուլիսըհրավիրվել, ինչիհամարիրենքշնորհակալեն։ Ասուլիսին մասնակցել են ՀՀ–ում ԱՄՆ–ի դեսպան ՋոնՀեֆերնը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեպսան ՌայներՄորելը, Լեհաստանի դեսպան ԶդիսլավՌաչինսկին, Շվեյցարիայի դեպան ԿոնստանտինՕբոլենսկին, Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս ԹիմոթիՍտրեյթնը։
Սալբի Ղազարյանը տեղեկացրել է, որ այս շաբաթ լրանում է «Սիվիլիթասի» դեմ սկսված գործընթացի 10–ամսյակը։
Մի քանի շաբաթ առաջ էլ «Սիվիլիթասի» հաշվապահական ընկերությունից ԱԱԾ–ն պահանջել է տեղեկացնել, թե ինչպես են ծախսվել հիմնադրամի՝ 40–ից ավելի նվիրատվությունները՝ բոլոր մանրամասնություններով՝ լինի 200 հազ. դրամի, թե 200 հազ. դոլարի։
–Արդենեղելէնաևհոգեբանականճնշումոչմիայնմերաշխատակազմիանդամներինկատմամբ, այլնաևայներիտասարդների, որոնքմիացելէինայնստորագրահավաքին, որնուղղելէինքդատախազին՝խնդրելով, որայսամենըդադարեցվի,–ավելացրել է Ս. Ղազարյանը։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ այս ընթացքում այլ զարգացումներ էլ են եղել։ Օրինակ՝ իրենց «Օրակարգ» թերթի տարածումը կրկնապատկվել է, իսկ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում «Սիվիլնեթի» հետևողների թիվը հասել է 1 մլն–ի։
–Մենքշարունակումենքմերգործունեությունը, պիտիշարունակենքանել նաև հետագայում, որովհետևհավատումենք՝այն,ինչանումենք, անհրաժեշտէՀայաստանին։ Դեսպաններըևսհավատումենայդգործին,–նշել է նա։
Փաստաբան Վահե Գրիգորյանն էլ հավելել է, որ այս ողջ գործընթացն իրականացվում է օրենքի ձևական կողմի պահպանմամբ, բայց բովանդակայինառումովանհասկանալիէ 10 ամիսիրականացվողնախաքննությանվերջնականնպատակը։
Ասուլիսի մանրամասները, ինչպես նաև դեսպանների խոսքը՝ տեսանյութում։
ՀՀ–ում հավատարմագրված դեսպանները «Սիվիլիթաս»–ին իրենց զորակցությունն են հայտնում (տեսանյութ)
Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում մամուլի ասուլիս է հրավիրվել՝ նվիրված այդ հիմնադրամի դեմ Ազգային անվտանգության ծառայության հարուցած քրեական գործին։ Ասուլիսին մասնակցել են «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները։ Սալբի Ղազարյանն ընդգծել է, որ հենց դեպսպանների առաջարկով է այդ ասուլիսը հրավիրվել, ինչի համար իրենք շնորհակալ են։ Ասուլիսին մասնակցել են ՀՀ–ում ԱՄՆ–ի դեսպան Ջոն Հեֆերնը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեպսան Ռայներ Մորելը, Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Շվեյցարիայի դեպան Կոնստանտին Օբոլենսկին, Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմոթի Ստրեյթնը։
Սալբի Ղազարյանը տեղեկացրել է, որ այս շաբաթ լրանում է «Սիվիլիթասի» դեմ սկսված գործընթացի 10–ամսյակը։
–Մայիսի 25–ին էր, որ ԱԱԾ–ն գործ հարուցեց։ Վերջին ամսիներին ավելի լուռ ենք մնացել՝ ակնկալելով, որ այս 10–ը ամիսների ընթացքում այս բոլորը պիտի ավարտվեր, վերջ դրվեր, որովհետև ինչպես ասել ենք ի սկզբանե, այդ մեղարդանքներում, որ հնչում են մեր և պարոն Օսկանյանի նկատմամբ, փաստեր չկան։ Բայց ոչ միայն վերջ չդրվեց, այլ նաև խորացել են, հարցաքննությունները շատացել են։ Այս վերջին ամիսներին մեր մի շարք աշխատակիցներ են հարցաքննվել, ինձ են մի քանի անգամ կանչել հարցաքննության, ուսումնասիրել են այնպիսի նյութեր, ինչպես օրինակ ավտոլվացման կտրոններն են, վառելանյութի կտրոնները, օգտագործողների ցուցակ, օրապահիկ ստացողներ, գործուղումներ և այլն,–ասել է նա։
Մի քանի շաբաթ առաջ էլ «Սիվիլիթասի» հաշվապահական ընկերությունից ԱԱԾ–ն պահանջել է տեղեկացնել, թե ինչպես են ծախսվել հիմնադրամի՝ 40–ից ավելի նվիրատվությունները՝ բոլոր մանրամասնություններով՝ լինի 200 հազ. դրամի, թե 200 հազ. դոլարի։
–Արդեն եղել է նաև հոգեբանական ճնշում ոչ միայն մեր աշխատակազմի անդամների նկատմամբ, այլ նաև այն երիտասարդների, որոնք միացել էին այն ստորագրահավաքին, որն ուղղել էինք դատախազին՝ խնդրելով, որ այս ամենը դադարեցվի,–ավելացրել է Ս. Ղազարյանը։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ այս ընթացքում այլ զարգացումներ էլ են եղել։ Օրինակ՝ իրենց «Օրակարգ» թերթի տարածումը կրկնապատկվել է, իսկ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում «Սիվիլնեթի» հետևողների թիվը հասել է 1 մլն–ի։
–Մենք շարունակում ենք մեր գործունեությունը, պիտի շարունակենք անել նաև հետագայում, որովհետև հավատում ենք՝ այն, ինչ անում ենք, անհրաժեշտ է Հայաստանին։ Դեսպանները ևս հավատում են այդ գործին,–նշել է նա։
Փաստաբան Վահե Գրիգորյանն էլ հավելել է, որ այս ողջ գործընթացն իրականացվում է օրենքի ձևական կողմի պահպանմամբ, բայց բովանդակային առումով անհասկանալի է 10 ամիս իրականացվող նախաքննության վերջնական նպատակը։
Ասուլիսի մանրամասները, ինչպես նաև դեսպանների խոսքը՝ տեսանյութում։
7or.am