Բրիտանացին Անդերս Բրեյվիկի հանցագործության մասին երաժշտական ներկայացում է գրել
Բրիտանացի դրամատուրգ Դեյվիդ Գրիգը Անդերս Բրեյվիկի ահաբեկչության մասին երաժշտական ներկայացում է գրել և բեմադրել: Մյուզիքլը, որը կոչվել է «Իրադարձություններ», նպատակ ունի հետազոտել մարդու կարեկցանքի սահմանները: Ներկայացման մեջ Բրեյվիկի անունը փոխվելու է, իսկ իրադարձությունները տեղափոխվելու են Շոտլանդիա:
Գրիգը նշում է, որ կատարածը նման է 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությանը, սակայն ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Նորվեգիայում այդ հանցագործությանը հակադրել են ժողովրդավարությունը: Ըստ Գրիգի` մյուզիքլի նպատակն է պարզել՝ արդյոք նմանատիպ հանցագործությունները հասկանալու փորձը դնաց արձագանքելու լավագո՞ւյն ձևն է: Ներկայացումը ցուցադրվելու է արդեն այս ամռանը՝ սկզբից Էդինբուրգում, այնուհետ` Լոնդոնում: