Լրահոս

27.03.2013 20:03


ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոյիի նախկին ղեկավարը կնոջը դավաճանելու համար ներողություն է խնդրել

ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոյիի նախկին ղեկավարը կնոջը դավաճանելու համար ներողություն է խնդրել

ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի համալսարանում տեղի ունեցած պաշտոնական ճաշկերույթի ժամանակ ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Դեյվիդ Պետրեուսը հրապարակավ ներողություն է խնդրել կնոջը դավաճանելու համար, ինչի պատճառով դեռ 2012թ. ստիպված էր եղել հրաժարական տալ:  2012թ. նոյեմբերին Դեյվիդ Պետրուսը հարաժարականի դիմում էր ներկայացրել, որում նշված էր, թե հրաժարականի պատճառը անձնական հանգամանքներն են:

Ավելի ուշ Պետրեուսը հայտարարել է, որ 37 տարվա ամուսնության ընթացքում առաջին անգամ կնոջը դավաճանել է։ Պետրեուսի կարծիքով՝  ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդու համար դա անթույլատրելի է: Այդ միջադեպի առնչությամբ ՀԴԲ-ն հետաքննություն է նախաձեռնել և Պետրեուսի սիրուհու` Պոլա Բրոդվելի համակարգչում գաղտնի փաստաթղթեր է հայտնաբերել:   

Այս խորագրի վերջին նյութերը