Լրահոս

27.03.2013 14:33


Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չի պահանջում «զորավար»–ի հրաժարականը

Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չի պահանջում «զորավար»–ի հրաժարականը

–Շատ ոլորտներ կային, որ ես կարող էի ավելացնել այդտեղ՝ 10–ը մարզպետ կարող էի ասել, ամբողջ կառավարություն կարող էի ասել, վարչապետ կարող էի ասել։ Չասացի՛։ Հասկացա, որ սա պիտի լինի բանական։ Դրա համար ասում եմ, որ սա բանական է, ծրագրավորված է, շրջահայաց է և նվազագույն շեմն է։ Սա ժողովրդի հետ իշխանության կիսում է,–այսօր Ազատության հրապարակում խոսելով Սերժ Սարգսյանից իր պահանջած պաշտոնների մասին՝ լրագրողներին ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

«7օր»–ի հարցին՝ փաստորեն վարչապետի հրաժարականը պահանջելու պես բանական չէ՞ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «զորավարի»՝ այսինքն ոստիկանապետի, և արդարադատության նախարարի հրաժարականների պահանջը, որ չի արել դա, պատասխանել է.

–Ես որոշեցի, որ պետք չէ ամբողջականը, որովհետև սա նվազագույն շեմն է, և դրա համար թե՛ ուժային կառույցների պահով, թե՛ մնացած ոլորտներում մենք այնպես արեցինք, որ այդ կիսումը լինի նաև բառացի, որ կկարողանանք այնպես անել, որ դե ֆակտո իշխանությունը տեսնի, որ մենք գնում ենք կես ճանապարհ, բայց չենք զիջելու դրանից հետո։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշել է, որ իրենք ունեն բոլոր հնարավոր թեկնածուները՝ կադրային բանկը, որոնցով կկարողանան ստանձնել իրենց պահանջած պաշոտնների պատասխանատվությունը։ Բայց թե ովքե՞ր են այդ թեկնածուները, անուններ Ր. Հովհաննիսյանը հրաժարվում է տալ.

–Երբ ընդունվի այդ համալիր առաջարկը՝ որպես սկզբունք, և եթե երբևէ բանակցություններ հետևեն, այն ժամանակ մենք արդեն կարող ենք կոնկրետ անուններ ներկայացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը