Մրցույթ «Արիության համաստեղություն» փառատոնի շրջանակներում
Բնակչության տարբեր սոցիալական խմբերի կենսագործունեության անվտանգության մշակույթի տարածման, ՀՀ ԱԻՆ համակարգում պրոֆեսիոնալիզմի բարձրացման, առաջավոր փորձի ցուցադրման, լավագույն մասնագետների, ինչպես նաև փրկարար ծառայության լավագույն տարածքային ստորաբաժանումների ի հայտ բերման նպատակով ՀՀ ԱԻ նախարարությունն անցկացնում է մարդկանց անվտանգության և փրկության «Արիության համաստեղություն» խորագրով հանրապետական փառատոն:
Փառատոնի կարգախոսն է` «Մեր ընտրությունը կյանքն է առանց վտանգի»:
Փառատոնի նպատակներն են`
1) բնակչության տարբեր սոցիալական խմբերի կենսագործունեության անվտանգության մշակույթի քարոզումը.
2) ԱԻ և դրանց հետևանքների վերացման ընթացքում ՀՀ ԱԻՆ աշխատակիցների, բնակիչների հերոսության և արիության օրինակների, ինչպես նաև փրկարարների ու հրշեջ-փրկարարների դժվար աշխատանքի մասին տեղեկատվությունը հասարակության լայն շրջաններին հասցնելը.
3) աճող սերնդի` ժամանակակից հերոսների օրինակով հայրենասիրության և խիզախության ոգով դաստիարակությունը.
4) ԱԻ կանխարգելման, բնակչության իրազեկվածության և պատրաստվածության գործում զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացում.
5) ԱԻ ոլորտի տարբեր մասնագետների գործունեության մասին պատմող ԶԼՄ-ների, լավագույն լրագրողական, լուսանկարչական աշխատանքների հեղինակների ի հայտ բերում և խրախուսում.
6) ՀՀ ԱԻՆ համակարգում պրոֆեսիոնալիզմի բարձրացում, առաջավոր փորձի ցուցադրում, լավագույն մասնագետների, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ լավագույն տարածքային ստորաբաժանումների ի հայտ բերում։
Լրագրողական աշխատանքների մրցանակաբաշխության անվանակարգերն են.
1) հեռուստատեսության համար`
ա. հեռուստատեսային տեղեկատվական լավագույն ծրագիր.
բ. հեռուստատեսային վերլուծական լավագույն ծրագիր.
գ. լավագույն վավերագրական ֆիլմ կամ ռեպորտաժ.
2) ռադիոյի համար`
ա. լավագույն տեղեկատվական հաղորդում ռադիոյով.
բ. լավագույն վերլուծական հաղորդում ռադիոյով.
3) տպագիր մամուլի համար`
ա. լավագույն տպագիր ռեպորտաժ.
բ. լավագույն տպագիր հոդված.
գ. լավագույն տպագիր հարցազրույց.
4) լրատվական գործակալությունների համար`
ա. լրատվական գործակալությունների ամենաակտիվ լրագրող.
5) ինտերնետ նախագծերի համար`
ա. լավագույն ինտերնետ նախագիծ.
6) հատուկ անվանակարգեր`
ա. նյութի լավագույն հերոս (շնորհվում է նյութերի հերոսներին).
բ. լավագույն նյութ` հերոս երեխաների մասին
գ. լավագույն լուսանկարի հերոս։
Լուսանկարչական աշխատանքների անվանակարգերն են.
1) Ոչ ոք չի մնա վտանգի մեջ (արտակարգ իրավիճակների պայմաններում ՀՀ ԱԻՆ, այլ ծառայությունների ծառայողների և քաղաքացիների անհապաղ գործողություններ, հրդեհ, ջրհեղեղ, երկրաշարժ, արտադրական կամ կենցաղային վթար, կամ վնասվածք և այլն, ԱԻ պայմաններում փրկարարների և հրշեջ-փրկարարների ուսումնավարժանք-նախապատրաստում, անձնազոհության, արհեստավարժության, խիզախության, շրջապատի նկատմամբ ուշադրության, օգնության հասնելու պատրաստակամության վերաբերյալ լուսանկարչական տարեգրություն).
2) Օգնությունը գալիս է ժամանակին (պատահարների հետևանքների վերացման աշխատանքներ, մարդկանց, կենդանիների, շրջակա միջավայրի նկատմամբ ուշադրության լուսանկար–վկայություն, հոգատարության և ուշադրության դրսևորում` ցանկացած պայմաններում).
3) Դեմքով դեպի հերոսը (աշխատանքում և կյանքում խիզախություն ցուցաբերած փրկարարների, հրշեջ-փրկարարների, այլ մասնագիտությունների ներկայացուցիչների կյանքի և աշխատանքի ժամանակագրություն: Լուսանկար-մարդկային դեմք և աշխատանքային առօրյա, «ճշմարտության պահ», բարդ իրավիճակից ելքի որոնում և հասարակ կենսական ուրախություններ):
Լրագրողական անվանակարգերի համար նյութերը պետք է ներկայացվեն.
1) հեռուստաընկերությունները` տեսագրված DVD սկավառակի վրա.
2) ռադիոընկերությունները` ձայնագրված CD սկավառակի վրա.
3) թերթերը և ամսագրերը` 3-ական տպագիր համարով, հրատարակչության կողմից հաստատված կնիքով, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով (CD սկավառակով).
4) համացանցային նախագծերը` էլեկտրոնային տարբերակով (CD սկավառակով):
Լուսանկարչական աշխատանքների անվանակարգերին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարների և լուսանկարների շարքի հեղինակներ: Յուրաքանչյուր լուսանկարիչ մրցույթին կարող է ներկայացնել տասից ոչ ավելի լուսանկար:
Մրցանակաբաշխությանը ներկայացվող յուրաքանչյուր դիմումին կցվում է մրցույթային անվանակարգի անվանումը, նյութի անունը, թողարկման ամսաթիվը և հեղինակի վերաբերյալ տեղեկություններ (անուն-ազգանուն, աշխատանքի վայր, զբաղմունքի տեսակը, հասցեն, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն):