Թատրոնի՞, թե՞ քաղաքական թատրոնի ու սերիալի «միջազգային» օր
Թատրոնը հասարակական արձագանքների արտահայտիչն է, հանրային ներքին խուլ ընդվզումը կամ հրապարակային բողոքը պետք է տեսնենք թատրոնի բեմում: Արդի հայ թատրոնը այս առումով մեռած է վաղուց. առնվազն 20 տարի: Հայաստանի թատերական գործիչները թերեւս միակն են աշխարհում, որ չունեն քաղաքացիական դիրքորոշում /առանձին բացառությունները չհաշված/, քաղաքականապես «տհաս» են, չափազանց վախկոտ եւ հարմարվող: Բոլոր իշխանությունների անդավաճան սպասարկուն է Հայաստանի թատերական գործիչների միությունը: Այս պարագայում արդի հայ թատրոնից ակնկալել խիզախ բեմադրություններ, որոնցում կարող ենք տեսնել՝ ասենք անհատի եւ համակարգի բախումը, իհարկե, միամտություն է:
Անշուշտ, թատրոնը վաղուց է դուրս եկել փողոց, հրապարակ, մտել Ազգային ժողով եւ այլուր: Դեռ անկախության առաջին տարիներին դա արդեն ակնհայտ էր:
Ուրեմն, ինչ պետք է անեին թատերական ոլորտի պատասխանատուները, որ պետական թատրոնների բեմերը մնային հրապուրիչ հանդիսատեսի համար: Ընդամենը մեկ բան` համարձակորեն ներկայացնել այն, ինչ կատարվում է մեր կյանքում: Բայց ինչպես արդեն նկատեցի, պետական թատրոներում ցմահ նստած գեղարվեստական ղեկավարները չունեցան այդ համարձակությունը: Նրանք գերադասեցին ծառայել ոչ թե Մելպոմենեին, այլ իշխանությանը: Իրենց պաշտոնները չկորցնելու համար ահա արդեն 21 տարի բորբոսնած ներկայացումներ են մատուցում մեզ, ինչի պատճառով էլ դահլիճները դատարկ են, կամ կիսադատարկ:
Անշուշտ, ամեն տարի այս օրը իշխանությունը իրեն հլու ծառայող թատերական գործիչներին մրցանակներ ու կոչումներ է տալիս: Սա այն դեպքում, երբ հայ թատրոնը վախճանվել է, ըստ էության, գոյություն չունի. այնտեղ չի ստեղծվում եւ ոչ մի հետաքրքիր բան: Փոխարենը ծաղկում է ապրում «Նորին մեծություն» հեռուստասերիալը: Իսկ սերիալները, ինչպես արդեն ասել է երկրի առաջին դեմքը, սոցիալական շատ կարեւոր խնդիր են լուծում. «Անցեք թատրոնների մոտով եւ տեսեք, թե դրանց մոտ ինչ թանկարժեք մեքենաներ են կանգնած»: Դերասանները եթե սերիալներում չխաղային, այդպիսի մեքենաներ չէին կարող ունենալ:
Վե՛րջ, թատրոնն ավելի խոր թաղելու ցանկությունն ակնհայտ է: Եվ այս պայմաններում նշում ենք Թատրոնի միջազգային օրը: Զավեշտ է:
Գուցե պետք է վերջապես հստակեցնել, թե ինչ տոնի մասին է խոսքը, երբ ազգային դրամատուրգիա եւ ազգային թատրոն գոյություն չունի: Ավելի ճիշտ կլինի նշել հայկական գարշելի սերիալների օրը, քանզի այդ «ասեղի վրա» է նստած ողջ ազգը: Պակաս կենսունակ չէ նաեւ քաղաքական թատրոնը, որն ավելի քան 20 տարի անշլագ է ապահովում: Ուրեմն, մարտի 27-ը պետք է համարել ոչ թե անկենդան թատրոնի օր կամ թատերական գործիչների մասնագիտական տոն, այլ այսուհետ պետք է այս օրը նշել որպես հայկական քաղաքական թատրոնի եւ սերիալի «միջազգային» տոն:
Թատրոնի՞, թե՞ քաղաքական թատրոնի ու սերիալի «միջազգային» օր
Թատրոնը հասարակական արձագանքների արտահայտիչն է, հանրային ներքին խուլ ընդվզումը կամ հրապարակային բողոքը պետք է տեսնենք թատրոնի բեմում:
Արդի հայ թատրոնը այս առումով մեռած է վաղուց. առնվազն 20 տարի:
Հայաստանի թատերական գործիչները թերեւս միակն են աշխարհում, որ չունեն քաղաքացիական դիրքորոշում /առանձին բացառությունները չհաշված/, քաղաքականապես «տհաս» են, չափազանց վախկոտ եւ հարմարվող: Բոլոր իշխանությունների անդավաճան սպասարկուն է Հայաստանի թատերական գործիչների միությունը:
Այս պարագայում արդի հայ թատրոնից ակնկալել խիզախ բեմադրություններ, որոնցում կարող ենք տեսնել՝ ասենք անհատի եւ համակարգի բախումը, իհարկե, միամտություն է:
Անշուշտ, թատրոնը վաղուց է դուրս եկել փողոց, հրապարակ, մտել Ազգային ժողով եւ այլուր: Դեռ անկախության առաջին տարիներին դա արդեն ակնհայտ էր:
Ուրեմն, ինչ պետք է անեին թատերական ոլորտի պատասխանատուները, որ պետական թատրոնների բեմերը մնային հրապուրիչ հանդիսատեսի համար: Ընդամենը մեկ բան` համարձակորեն ներկայացնել այն, ինչ կատարվում է մեր կյանքում: Բայց ինչպես արդեն նկատեցի, պետական թատրոներում ցմահ նստած գեղարվեստական ղեկավարները չունեցան այդ համարձակությունը: Նրանք գերադասեցին ծառայել ոչ թե Մելպոմենեին, այլ իշխանությանը: Իրենց պաշտոնները չկորցնելու համար ահա արդեն 21 տարի բորբոսնած ներկայացումներ են մատուցում մեզ, ինչի պատճառով էլ դահլիճները դատարկ են, կամ կիսադատարկ:
Անշուշտ, ամեն տարի այս օրը իշխանությունը իրեն հլու ծառայող թատերական գործիչներին մրցանակներ ու կոչումներ է տալիս: Սա այն դեպքում, երբ հայ թատրոնը վախճանվել է, ըստ էության, գոյություն չունի. այնտեղ չի ստեղծվում եւ ոչ մի հետաքրքիր բան:
Փոխարենը ծաղկում է ապրում «Նորին մեծություն» հեռուստասերիալը:
Իսկ սերիալները, ինչպես արդեն ասել է երկրի առաջին դեմքը, սոցիալական շատ կարեւոր խնդիր են լուծում. «Անցեք թատրոնների մոտով եւ տեսեք, թե դրանց մոտ ինչ թանկարժեք մեքենաներ են կանգնած»: Դերասանները եթե սերիալներում չխաղային, այդպիսի մեքենաներ չէին կարող ունենալ:
Վե՛րջ, թատրոնն ավելի խոր թաղելու ցանկությունն ակնհայտ է:
Եվ այս պայմաններում նշում ենք Թատրոնի միջազգային օրը: Զավեշտ է:
Գուցե պետք է վերջապես հստակեցնել, թե ինչ տոնի մասին է խոսքը, երբ ազգային դրամատուրգիա եւ ազգային թատրոն գոյություն չունի:
Ավելի ճիշտ կլինի նշել հայկական գարշելի սերիալների օրը, քանզի այդ «ասեղի վրա» է նստած ողջ ազգը:
Պակաս կենսունակ չէ նաեւ քաղաքական թատրոնը, որն ավելի քան 20 տարի անշլագ է ապահովում:
Ուրեմն, մարտի 27-ը պետք է համարել ոչ թե անկենդան թատրոնի օր կամ թատերական գործիչների մասնագիտական տոն, այլ այսուհետ պետք է այս օրը նշել որպես հայկական քաղաքական թատրոնի եւ սերիալի «միջազգային» տոն:
Կիմա Եղիազարյան