Քաղաքական

27.03.2013 13:30


«Միայն իմ դիակի վրայով»–ն ուժի մե՞ջ է

«Միայն իմ դիակի վրայով»–ն ուժի մե՞ջ է

Ինչպես հայտնի է, ԿԸՀ–ի տվյալներով նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր` եթե նախագահ հռչակված Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին կեղծ երդում տա մեր Սահմանադրության և Սուրբ Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ Հայրապետը պղծի Աստվածաշունչը՝ օրհնելով ժողովրդին խեղող, ծախող թեկնածուին, դա իրենք կանեն իր դիակի վրա: 

Այս հայտարարությունից հետո, սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև նամակագրություն է սկսվել, որում նրանք երկխոսության իրենց պատրաստակամությունն են հայտնում։

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ «7օր»–ը Րաֆֆի Հովհաննիսյանից խնդրել է հստակեցնել՝ «Դա իրենք կանեն իր դիակի վրա» արտահայտությունն ուժի մե՞ջ է, թե այլևս կորցրել է իր արդիականությունը կամ այլ ձևակերպում ստացել։

–Ես իմ խոսքի տերն եմ, մնում է ձեզ հասկանալ իմ խոսքը,–պատասխանել է Ր. Հովհաննիսյանը։

Միաժամանակ նա նշել է, որ ապրիլի 9–ից հետո թե՛ իր, թե՛ Սերժ Սարգսյանի, և թե՛ ժողովրդի կարգավիճակները տարբեր են լինելու, իսկ այդ օրը տեղի է ունենալու նո՛ր Հայաստանի երդմնակալությունը։

–Ես մինչև այս հանգրվանի ավարտը դուրս չեմ գալու Ազատության հրապարակից, և Սերժ Սարգսյանը դա գիտի,–նշել է Ր. Հովհաննիսյանը,–ապրիլի 9-ի ջրբաժանում ժողովրդի գերակշիռ մասը և ևս այլևս ընդդիմություն չենք լինի։

Ինչ վերաբերում է հացադուլը դադարեցնելու Սերժ Սարգսյանի հորդորին, Ր. Հովհաննիսյանն ասել է՝ դա ես ինքս կորոշեմ։

–Ես ինքս կորոշեմ, թե երբ կանցնենք հաջորդ հանգրվան, որպեսզի կարողանանք ժողովրդի՝ փետրվարի 18–ի աննախադեպ հաղթանակն արձանագրել տալ,–ավելացրել է նա։

7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը