Լրահոս

30.06.2009 15:33


Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ բանաձևին «հավասարակշռված» գնահատական է տվել

Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ բանաձևին «հավասարակշռված» գնահատական է տվել

-Ես «հավասարակշռված» գնահատական եմ տալիս այդ բանաձևին, որը պետք է դիտարկել նախորդ 3 բանաձևերի հետ միասին, քանի որ դրանք շաղկապված են։ Կարծում եմ, այս փաստաթուղթը լավ «ճանապարհային քարտեզ» է, որով մենք կարող ենք իրավիճակը շտկել. թե՛ վերջնականապես հաղթահարել հետընտրական ճգնաժամը և մարտի 1-2-ի էջը փակել, թե՛ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությումբ իսկապես արձանագրել մեծ հաջողություններ և առնվազն գոնե մինչև հաջորդ ընտրություններ ընտրական լուրջ համակարգ ունենալ,- ԵԽԽՎ-ում ընդունված 1677 բանաձևի վերաբերյալ ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը