Լրահոս

27.03.2013 12:50


Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Հայաստան–Չեխիա խաղի մասին

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Հայաստան–Չեխիա խաղի մասին

Այսօրվա բացօթյա ասուլիսին  Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե  Հայաստան-Չեխիա երեկվա խաղից հետո Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը արդյո՞ք հրաժարական պետք է տա, ասել է, որ դա իր մասնագիտական ոլորտի հարց չէ:

«Դա իմ մասնագիտությունից հեռու է բան է, ես հարգում եմ մեր մարզչին: Մեր ֆուտբոլիստների մի մասը փայլուն խաղ ցուցադրեց, մյուս մասն էլ թերացավ... Պարզապես պետք է ասեմ, որ շատ ավելի հավաքական պետք է լինի մեր թիմը: Իհարկե, անհատ աստղեր ունենք, բայց մենք պետք է կարողանանք այդ աստղերին կազմակերպել որպես համաստեղություն: Մենք երեկ դա չկարողացանք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը