Աշխարհ

27.03.2013 12:25


Այսօր Թուրքիայի ԱԳ նախարարը կժամանի Վրաստան

Այսօր Թուրքիայի ԱԳ նախարարը կժամանի Վրաստան

Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով կժամանի Վրաստան։

Այցի ընթացքում Դավութօղլուն կհանդիպի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի, ինչպես նաև՝ իր վրաց գործընկեր Մայա Փանջիկիձեի հետ: Վրաստանի ԱԳՆ–ից հայտնել են, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամագրվելու ուղղությամբ Վրաստանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցության վերաբերյալ հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը