Սուրեն Զոլյան. «Փաստորեն, ԱԱԾ-ն հանդես է գալիս որպես Արմեն Աշոտյանի ծառայություն»
Սուրեն Զոլյանին հրավիրել են ԱԱԾ Երևանի պետական լեզվաբանական համալսարանի մասին տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունից: Այդ մասին ԵՊԼՀ-ի նախկին ռեկտորը հայտնել է այսօրվա ասուլիսին։ «Պարզվում է, որ հունվարի տասներեքից մինչև քսաներեքը ԿԳՆ-ն իրականացրել է ներքին աուդիտ համալսարանում և ինչ-ինչ խախտումներ է հայտնաբերել, ինչի մասին նյութերն ուղարկել է ԱԱԾ: Փաստորեն, ԱԱԾ-ն հանդես է գալիս որպես Արմեն Աշոտյանի ծառայություն, չնայած քննիչը չհամաձայնեց իմ այդ գնահատականի հետ՝ ասելով, որ իրենք անկախ են»,–ասել է բանախոսը։ Նա հայտնել է, որ խախտում հայտնաբերել են արվեստի գործերի մեջ: «Մեր բյուջեն երկու միլիարդ դրամ է եղել՝ չհաշված միջազգային աջակցությունը. այս ամենի մեջ նրանք բան չգտան, և գտան արվեստի գործեր, որոնք թանկ են գնվել: Սակայն, իրականում գնից շատ ավելի էժան նկարներ են գնվել: Համալսարանը գնել է քրոջս՝ Նարինե Զոլյանի նկարները: Խոսքը մեկ միլիոն դրամի մասին է: Ենթադրենք եղել է խախտում, նրանք կարող էին դիմել դատարան, քանի որ դա ազգային անվտանգությանը սպառնացող հարց չէր, սակայն դիմել են ԱԱԾ: Գոյություն ունի գնումների մասին օրենք: Ինձնից վերցրել են բացատրություն, ես չեմ այդ նկարները քրոջիցս գնել, այլ համալսարանն է գնել»,–ասել է Զոլյանը։
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրհավաքում իր ելույթին և ԱԱԾ հրավիրվելուն, Զոլյանը ասել է. «Ես ելույթ եմ ունեցել ուրբաթ օրը, իսկ ԱԱԾ-ն ինձ զանգել է երկուշաբթի: Քաղաքական կապ մինչ օրս չի եղել, ենթադրություններ շատ կարելի է անել: Րաֆֆի Հովհաննիսյանին շատ վաղուց եմ ճանաչում: Ես առաջարկ եմ ստացել ելույթ ունենալ միտինգին և համաձայնվել եմ»:

7or.am