Լրահոս

27.03.2013 11:50


Հիմա մեր բարոյահոգեբանական աջակցությունն է պետք Ազգային Հավաքականին

Հիմա մեր բարոյահոգեբանական աջակցությունն է պետք Ազգային Հավաքականին

Փոքր տղաս ընդամենը 7 տարեկան է, բայց ֆուտբոլի մոլի երկրպագու է: Երեկվա պարտությունից հետո համարյա լացակումած ասում էր, որ եթե ստադիոն գնայինք ու բարձր գոռայինք «Հայաստան, հուպ տուր», մերոնք անպայման կկրեին... 
Վարդան Մինասյանն իր թիմով լավագույններից է մեր ֆուտբոլի պատմության մեջ: Եթե մենք` ֆուտբոլասերներս, պատրաստ չենք դժվար պահին կանգնելու մարզչի ու թիմի կողքին, բա էլ նրանցից ի՞նչ պահանջենք: Մեր տղերքն ու մարզիչը մեծ աշխատանք կատարեցին երեկ և հաջորդ խաղին ավելին կանեն, որ հաղթեն: Բայց հոգեբանական խնդիրներին պետք է լուրջ ուշադրություն դարձվի: Հենոյի քննադատությունը, Մինասյանի Բրազիլիա գնալու մասին պեսիմիզմը ծանր հոգեբանական վիճակի անուղղակի ապացույցներն են: Համոզված եմ, որ հիմա մեր ոչ թե քննադատությունը, որը հիմնականում տեղին է, այլ բարոյահոգեբանական աջակցությունն է պետք Ազգային Հավաքականին:

Էդուարդ Սարիբեկյան

Այս խորագրի վերջին նյութերը