Լրահոս

27.03.2013 11:17


Քննարկվել են միջազգային խաղաղապահ առաքելություններում Հայաստանի և Լիտվայի մասնակցության հարցեր

Քննարկվել են  միջազգային խաղաղապահ առաքելություններում Հայաստանի և Լիտվայի մասնակցության հարցեր

Մարտի 26-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան Հայաստանի եւ Լիտվայի միջեւ բարեկամական հարաբերություններին, գոհունակություն հայտնեցին երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ առկա գործակցության ակտիվացման կապակցությամբ, ինչպես նաեւ կարեւորեցին միջգերատեսչական շարունակական համագործակցության խորացումը՝ հստակեցնելով 2013թ. համար նախատեսվող երկկողմ միջոցառումների եւ փոխայցելությունների ժամանակացույցը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին 2013թ. երկրորդ կիսամյակին ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության, արտաքին եւ տարածաշրջանային օրակարգի, միջազգային անվտանգության, ինչպես նաեւ միջազգային խաղաղապահ առաքելություններում Հայաստանի և Լիտվայի մասնակցության հարցերի շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը