Լրահոս

27.03.2013 11:14


Մեկնել են ՌԴ` աշխատանք որոնելու և չեն վերադարձել

Մեկնել են ՌԴ` աշխատանք որոնելու և չեն վերադարձել

«Շիրակ կենտրոնը» հերթական տեսանյութում ներկայացնում է գյումրեցի երկու ընտանիքների պատմություն: Առաջին հայացքից տարբեր մարդկանց մասին է՝ առաջին մասում 4 մանկահասակ երեխաների՝ անկողնուն գամված հաշմանդամ մոր ընտանքն է, իսկ երկրորդում՝ առաջին կարգի ցմահ հաշմանդամ, կույր միայնակ կինը, որը տնակը քանդվելուց հետո բնակություն է հաստատել Գյումրու Բուլվարային թաղամասի երկրաշարժից կանգուն մնացած բազմահարկերից մեկի 9-րդ հարկում: Սակայն նրանց միավորում է մի ցավալի իրողություն: Եթե առաջինի դեպքում մանկահասակ երեխաների հայրն է աշխատանք փնտրելու հույսով տարիներ առաջ մեկնել ՌԴ, իսկ երկրորդի դեպքում` միայնակ կույր կնոջ որդին, ապա երկու դեպքերում էլ արտագնա աշխատանքի մեկնածներից վաղուց որևէ լուր չկա:

Իսկ ընտանիքները մնացել են առանց խնամող ձեռքի, միայն թոշակի և նպաստի հույսին են:Ավելին, կույր և տարեց կնոջը 6-րդ ամիսն է` անհեթեթ պատճառաբանությամբ զրկել են սոցիալական նպաստից:
Անցած ամիս Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ, ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և նրա գործընկերների նախաձեռնությամբ իրականցված բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն  այցելեցին այդ ընտանիքներին:

http://youtu.be/wttMQUfOyrQ

Այս խորագրի վերջին նյութերը