Երկրպագուները, տոմսերը ձեռքներին, չեն կարողացել մտնել մարզադաշտ. քաշքշուկ ոստիկանների հետ (տեսանյութ)
Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպումից առաջ հանդիսականների մի մեծ խումբ՝ տոմսերը ձեռներին, չի կարողացել մտնել մարզադաշտ։ Ոստիկանները փակել էին մուտքը՝ պատճառաբանելով, որ ազատ նստատեղեր այլևս չկան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շատ դեպքերում մեկ նստատեղի համար մի քանի տոմս է վաճառված եղել։ Արդյունքում, վրդովված երկրպագուների և ոստիկանների միջև առաջացել է քաշքշուկ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրել էր բոլոր մարզասերներին «Հանրապետական» մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ։ Հիմա հասկանալի է դառնում, թե ինչով էր պայմանավորված ՀՖՖ-ի նման խնդարնքը։