ՎՊ–ն հայտնաբերել է մշակույթի նախարարության խախտումները
-«Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության համար դեռևս 2006թ.-ից հատկացվել է 14,9 մլն դրամ, սակայն առայսօր ո՛չ գումարն է հետ վերադարձվել պետբյուջե, ո՛չ էլ օպերան է բեմադրվել,- ԱԺ-ում հրավիրված ասուլիսում 2007-08թթ. պետբյուջեից ՀՀ մշակույթի նախարարության ստացած միջոցների օգտագործման արդյունավետության վերահսկողությունը ներկայացրել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։
-Վերլուծելով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հատկացումների հաշվին կատարված ծախսերի արժանահավատության վերաբերյալ փաստաթղթերի վերլուծությունը՝ ստացել ենք հետևյալ պատկերը. «Հայաստանի թատերական գործիչների միություն» ՀԿ-ին հատկացվել է 11 մլն 780 հազ. դրամ։ Այստեղ խնդիր ենք դրել 8,6 մլն դրամը հետ վերադարձնել պետբյուջե՝ այն պարզ պատճառով, որ կազմակերպության ծախսերի վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերն արժանահավատ չեն,- ասել է ՎՊ նախագահն ու թվարկել մշակույթի նախարարությունում տեղ գտած բոլոր չարաշահումները։
Ըստ ՎՊ-ի ուսումնասիրության՝ արձանագրվել է, որ մշակույթի նախարարությունից 19 մլն 960 հազ. դրամ փոխանցվել է Վիրջինյան կղզիներում «Օմեգա ֆայնեյշն սերվիս» ՍՊԸ-ի երևանյան մասնաճյուղին՝ «Ինորիենթ» կազմակերպությանը՝ իրավական ակտերի մշակման համար.
-Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ «Ինորիենթ» կազմակերպությունն զբաղվում է ապահովագրական խորհրդատվությամբ։ Բացի այդ, ուսումնասիրության ընթացքում այդպես էլ չենք կարողացել գտնել այս կազմակերպությունը, որպեսզի տեսնենք, թե փոխանցված գումարների վերաբերյալ ինչ արժանահավատ տեղեկություններ կան։ Այդ պատճառով խնդիր ենք դրել վերոնշյալ գումարը վերադարձնել պետբյուջե,- ասել է Իշխան Զաքարյանը։

7or.am