Լրահոս

27.03.2013 09:34


Պատահար Արտաշատում

Պատահար Արտաշատում

Մարտի 27-ի ժամը 03։15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23–ի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Օգոստոսի 23–ի և Մարքս փողոցների խաչմերուկում բախվել են «Օպել» մակնիշի 33 LV 132 և «Միցուբիշի» մակնիշի 20 TT 850 պետհամարանիշերով ավտոմեքենաները, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը