Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձը Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ
«Հարգելի Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեր 55-ամյակը:
Որպես պատասխանատու քաղաքական գործիչ Դուք շատ բան եք անում Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման գործում: Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր հետևողական քայլերը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, բազմաբնույթ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Ջերմությամբ եմ հիշում Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում Ձեզ հետ վերջերս կայացած հանդիպումները: Ինչպես միշտ, դրանք անցան կառուցողական և վստահության մթնոլորտում և կրկին փաստեցին, որ հայ-ռուսական հարաբերությունները մեծ ապագա ունեն: Վստահ եմ, որ այսպիսի բարենպաստ մթնոլորտն հետագայում ևս կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների, ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության:
Հարգելի Սերժ Ազատի,
Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ ի շահ հայ ժողովրդի: Երջանկություն և հաջողություն եմ մաղթում Ձեր հարազատներին և մտերիմներին»: