Լրահոս

26.03.2013 17:00


ՀԱԿ անդամ. «Րաֆֆի Հովհաննիսյանի որդեգրած քաղաքականությունը մեզ համար անհասկանալի է»

ՀԱԿ անդամ. «Րաֆֆի Հովհաննիսյանի որդեգրած քաղաքականությունը մեզ համար անհասկանալի է»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսում ընդգծել է, որ չեն տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանի այն տրամաբանական քայլերի շարքը, որը կարող է նպաստել ժողովրդի հաղթանակին:

–Րաֆֆի Հովհաննիսյանի որդեգրած քաղաքականությունը մեզ համար անհասկանալի է: Մենք չենք տեսնում այն տրամաբանական քայլերի շարքը, որով նա կարող է հզորացնել այս շարժումը և նպաստել ժողովրդի հաղթանակին։ Մեծագույն սխալ է, երբ հետընտրական գործընթացները վերածում է նախընտրականի։ Սերժ Սարգսյանի այդ նամակագրությունը և նրան ներկայացված պահանջները իրատեսական չեն: Այն ոլորտները, որ պահանջում է, իշխանությունը երբևէ չի զիջի, որովհետև դրանց վրա հենվելով է կարողանում պահել իր իշխանությունը: Ես դա փոխզիջում չեմ համարում։ Դա վերածվելու է քաղաքական առևտրի,–ասել է Լ. Սարգսյանը։

Նա ավելացրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն իր նպատակին չի կարողանում ծառայել.

–Անհասկանալի է, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է՝ միայն իր դիակի վրա կարող է անցել երդմնակալությունը: Հետո ասում է՝ ևս ապրիլի 9-ին երդմնակալություն եմ անցկացնելու: Դրանից հետո էլ թե՝ եկեք խոսենք: Ժողովուրդն արտահայտում է մի բան, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մեկ այլ: Մենք` որպես ժողովրդի կողմնակից, չենք կարող համամիտ լինել Րաֆֆի Հովհաննիսյանի շատ քայլերի հետ։ Այն, ինչ որ ակնկալում է ժողովուրդը, Ազատության հրապարակում արդարացված չի լինելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը