ԲՀԿ–ական պատգամավոր. «Շարմազանովը շատ լավ գիտի գողերի ու ավազակների տեղը»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ տարիներ շարունակ վարչապետն ու իր ղեկավարած կառավարությունը առկա խնդիրները լուծելու փոխարեն նոր խնդիրներ էր ստեղծում, ԲՀԿ-ն այլևս կոալիցիա չկազմեց, իսկ իրերն իրենց անուններով կոչելը կարծես զարմացնում է որոշ ՀՀԿ-ականների: Այսօր էլ՝ Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը փորձում է հասարակությանը շեղել իրական խնդիրներից ու սին մեղադրանքներ է հնչեցնում մեր կուսակցության հասցեին՝ մոռանալով, որ թե՛ խորհրդարանի, թե՛ Երևանի ավագանու մեծամասնությունը, որոշում կայացնողն ու մերժողը իրենց կուսակցությունն է, որը ոչ միայն գարնան շրջանում, այլև տարիներ շարունակ տառապում է բազմաթիվ ախտանիշներով՝ որոնց բուժումը նրանցից ազատվելն է: Հանրապետական կուսակցությունը, չփոխելով իր գործելաոճը, բոլոր ժամանակներում ժողովրդի առջև իրենց ստանձնած պարտավորությունների չկատարումը փորձում է բարդել մեծամասնություն չկազմող մյուս ուժերի վրա՝ իրենցից շեղելով հասարակության ուշադրությունը, ինչն արդեն կանխատեսելի ու ծիծաղելի է դարձել: Կցանկանայի նաև արձագանքել ՀՀԿ-ական որոշ պատգամավորների, մասնավորապես Գալուստ Սահակյանի և Էդուարդ Շարմազանովի մտքերի փայլատակումներին: Խլուրդային քաղաքականությունից խոսում է մի գործիչ, որն իրավունք չունի վիրավորելու Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, և որի գործունեությունը բնութագրելու համար հասարակության մի ստվար զանգված չի վարանի կենդանական աշխարհից մի շարք ավելի վատ ու ավելի վառ օրինակներ բերել: Ինչ վերաբերում է Էդուարդ Շարմազանովի՝ գողեր ու ավազակներ փնտրելու կոչին, ապա վստահ եմ, որ հասարակությունը շատ լավ գիտի գողերի ու ավազակների տեղը, ովքեր ուշ թե շուտ կրելու են իրենց արժանի պատիժը: Կցանկանայի շեշտել, որ մեզ ֆեոդալիստական նկրտումների մեջ մեղադրողները Հայաստանում վերջին տարիներին ձևավորված հասարակարգի գլխավոր պատասխանատու կուսակցության ներկայացուցիչներն են: Հ.Գ. Իհարկե, Երևանը Բաստիլը չէ, բայց վստահ եղեք, որ մայիսի 5-ը լինելու է Ձեր «Վաթերլոոն»»:
ԲՀԿ–ական պատգամավոր. «Շարմազանովը շատ լավ գիտի գողերի ու ավազակների տեղը»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կցանկանայի նաև արձագանքել ՀՀԿ-ական որոշ պատգամավորների, մասնավորապես Գալուստ Սահակյանի և Էդուարդ Շարմազանովի մտքերի փայլատակումներին: Խլուրդային քաղաքականությունից խոսում է մի գործիչ, որն իրավունք չունի վիրավորելու Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, և որի գործունեությունը բնութագրելու համար հասարակության մի ստվար զանգված չի վարանի կենդանական աշխարհից մի շարք ավելի վատ ու ավելի վառ օրինակներ բերել: Ինչ վերաբերում է Էդուարդ Շարմազանովի՝ գողեր ու ավազակներ փնտրելու կոչին, ապա վստահ եմ, որ հասարակությունը շատ լավ գիտի գողերի ու ավազակների տեղը, ովքեր ուշ թե շուտ կրելու են իրենց արժանի պատիժը: Կցանկանայի շեշտել, որ մեզ ֆեոդալիստական նկրտումների մեջ մեղադրողները Հայաստանում վերջին տարիներին ձևավորված հասարակարգի գլխավոր պատասխանատու կուսակցության ներկայացուցիչներն են:
Հ.Գ. Իհարկե, Երևանը Բաստիլը չէ, բայց վստահ եղեք, որ մայիսի 5-ը լինելու է Ձեր «Վաթերլոոն»»: