«National British charity» կազմակերպությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում արական սեռի ներկայացուցիչների ինքնասպանությունների համաճարակ է սկսվել, և ամեն օր կյանքը ինքնասպանությամբ է ավարտում միջինը 3 մարդ: Կազմակերպության ակտիվիստները նշում են, թե հասարակությունը դեռևս չի գիտակցում, սակայն տղամարդկանց մահվան հիմնականպատճառը հենց ինքնասպանությունն է:
Ըստ փորձագետների՝ 2011թ. ինքնասպանության պատճառով Բրիտանիայում ավելի շատ մարդ է մահացել, քան ավտոճանապարհային պատահարներից, ՁԻԱՀ-ից և հանցագործների հարձակումներից: Կազմակերպության տվյալներով՝ ինքնասպանությամբ կյանքից հեռացել է 4,5 հազար տղամարդ՝ հիմնականում 30-44 տարեկան: Լիվերպուլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ինքնասպանության կատարելու հավանականությունը աճում է այն ժամանակ, երբ տղամարդը ֆինանսական խնդիրներ է ունենում: Մասնագետները վստահ են, որ այդ ինքնասպանությունների մեծ մասը հնարավոր կլիներ կանխել, եթե տղամարդիկ չամաչեին դիմել հոգեբանների օգնությանը:
Ինքնսպանությունների համաճարակ Մեծ Բրիտանիայում
«National British charity» կազմակերպությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում արական սեռի ներկայացուցիչների ինքնասպանությունների համաճարակ է սկսվել, և ամեն օր կյանքը ինքնասպանությամբ է ավարտում միջինը 3 մարդ: Կազմակերպության ակտիվիստները նշում են, թե հասարակությունը դեռևս չի գիտակցում, սակայն տղամարդկանց մահվան հիմնական պատճառը հենց ինքնասպանությունն է: