Վլադիսլավ Մանգասարյանից խաբված քաղաքացին իր բնակարանն է պահանջում
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով հիմնադրված, սակայն հետագայում <> միջոցով սնանկության հասցված ընկերությունից տուժած քաղաքացիները սկսել են բարձրաձայնել շինարար Վլադիսլավ Մնագասարյանի քաջագործությունների և իրենց հետ տեղի ունեցածի մասին:
Երեկ Երևանի Կենտրոնի դատարանում իր սեփականության իրավունքի ճանաչումն էր պահանջում Մաշտոցի 33/1 շենքի թիվ 21 բնակարանը գնած, իսկ հետագայում սեփականության վկայական չստացած խաբված գնորդներից սփյուռքահայ Արա Միրզայանը:
Խաբված գնորդներից յուրաքանչյուրի պատմությունն իր յուրահատկությունն ունի` հատկապես Արա Միրզայանինը: Այս քաղաքացին իր բնակարանը գնելուց հետո այն վերանորոգել, կահավորել է և 3 տարի ապրելուց հետո է միայն պարզել է, որ Վլադիսլավ Մանգասարյանի թեթև ձեռքով բնակարանն այլևս իրենը չէ: Քաղաքացու բնակարանը Վլադիսլավ Մանգասարյանին պատկանող «ՎՄԳ գրուպ»-ի միջոցով տրվել է այլ անձանց: Իսկ խոսքը վերաբերում է մի բնակարանի, որի համար գնորդը դեռևս 2007թ. վճարել է 120.000 ԱՄՆ դոլար:
Տուժած քաղաքացին հիշում է այն չարաբաստիկ օրը, երբ հերթական անգամ գալով Երևան պարզվում է, որ բնակարանի մուտքի դռան կողպեքը փոխված է և չի կարող մուտք գործել իր տուն:
Արա Միրզայանը Մաշտոցի պողոտա թիվ 33/1 շենքի 6-րդ հարկի 78.16 քմ մակերեսով իր բնակարանի նախնական առուվաճառքի պայմանագիրը կնքել է 2007 թվականի նոյեմբերի 15-ին նոտարական կարգով, վճարելով 38 մլն 400 հազար ՀՀ դրամ գումար: Հետագայում` 2010 թվականի հուլիսի 21-ին, «Արին կապիտալ» ներդրումային ընկերության տնօրեն Եսայանի հետ կնքել են նոր նախնական պայամանագիր, որտեղ գնորդից խնդրել են նշել բնակարանի արժեքը ոչ թե լրիվ 38 մլն 400 հազար ՀՀ դրամի չափով, այլ 19 մլն 500 հազար դրամ:
Գնորդը նշում է, որ ոչ մի ծանուցագիր երբևէ չի ստացել, ոչ ոք իրեն տեղյակ չի պահել, թե իր բնակարանը վաճառվել է:
Արա Միրզայանը վստահ է, որ կատարվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հանցագործություն, որի բացահայտումը միայն դատախազության միջոցով հնարավոր կլինի գտնել, իսկ այս ամենի գլխավոր դերակատարը ըստ գնորդի՝ հենց Վլադիսլավ Մանգասարյանն է:
Նշենք, որ «Արին կապիտալ» ներդրումային ընկերության սնանկության գործով 20.09.2011թ.որոշմամբ «ՎՄԳ գրուպ»-ի միջոցով Արայի բնակարանը տրվել է Նարինե Ալբերտի Չալաբյանին: Իսկ տուժած քաղաքացու բնակարանը այլ անձի հանձնելու միջնորդությամբ 15.09.2011-ին դատարանին դիմել է «Վ.Մ.Գ ՓԲԸ» գլխավոր տնօրեն Էդուարդ Մանգասարյանը` Վլադիսլավ Մանգասարյանի որդին: Երևանի կենտրոնի դատարանի 20.09.2011 թվականի որոշմամբ բավարարվել է այդ միջնորդությունը, որով Վլադիսլավ Մանգասարյանին է անցել 81.8 քմ մակերեսով թիվ 21 բնակարանը և այն պարտքի դիմաց հանձնել է Նարինե Ալբերտի Չալաբյանին:
Ի դեպ, տուժած ինչպես այս, այնպես և մի քանի այլ քաղաքացիների կողմից կատարված վճարումներից իր մասնաբաժինն ունի Վլադիսլավ Մանգասարյանի գործընկեր, ներկայումս սնանկ ճանաչված ընկերության մյուս փայատեր Ղևոնդ Ղալումյանը:
Մասնավորապես, Արա Մալեք Միրզայանի կողմից բնակարանի համար վճարված գումարի մի մասը «Արին Կապիտալ» ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը 2007 թվ. նոյեմբերի 16-ին ընկերության բանկային հաշվին մուտք է արել, իբրև, Ղևոնդ Ղալումյանի անունից ընկերությանը տրված փոխառություն:
Ղևոնդ Ղալումյանը 2007-2009թ.թ. շուրջ 9 և ավելի գնորդների կողմից կատարված վճարներից նույն այս եղանակով իրականացված գործարքներից հետո, որպես կեղծ փոխառությունների վերադարձ, ընկերությունից ստացել է 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 333.275.870 ՀՀ դրամ գումար:
Ինչևէ, այս և մի շարք այլ խարդախությունների արդյունքում տուժած քաղաքացին ասում է, որ հիմա իր ընտանիքի հետ հայտնվել է փողոցում և սա այն դեպքում, երբ «Իրանում անցկացրած իր կյանքի աշխատանքը ներդրել է հայրենիքում տուն ունենալու համար»...
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ