Ռուբեն Հակոբյան. «Փոխզիջումը մտնում է բանակցությունների մշակույթի մեջ»
«Ժառանգությունը» խնդիր չի դրել, որ մարզպետներն անպայման պետք է հրաժարական տան։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողներին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ Նա ընդգծել է, որ սահմանել են այն նշաձողը, որից ներքև իրենք Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում չեն իջնի։ Բայց թե ո՞րն է այդ նշաձողը, Ռ. Հակոբյանը հրաժարվել է այս պահին ներկայացնել։
Բայց և, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը չի բացառում փոխզիջումը, քանի որ փոխզիջումը մտնում է բանակցությունների մշակույթի մեջ։
–Բայց պետք է տարբերել տերմինները։ Երկխոսությունն այլ բան է, բանակցությունը՝ այլ։ Նունիսկ դաժանորեն միմյանց դեմ պատերազմող պետությունները երկխոսում են։ Երկխոսությունն այն է, որ ցանկություն են հայտնում նստել, զրուցել։ Մենք մեր պետության մեջ թշնամի չունենք, և կարելի է երկխոսել։ Այլ հարց է՝ այդ երկխոսությունը կարո՞ղ է ծնել բանակցությունների սեղան, թե ոչ։ Եթե երկխոսությունը կարողանա արդյունքում ծնել բանակցելու տրամադրություն և անհրաժեշտություն, այդ դեպքում արդեն կքննարկվի այն, ինչ ներկայացնում են կողմերը։ Եվ դա վերջնական չէ. կարող են քննարկման արդյունքում որոշ կոմպրոմիսային հարցեր ավելանան կամ դուրս մղվեն։
Ռ. Հակոբյանը նաև ասել է, որ կոալիցիոն կառավարության մասին խոսք երբեք չի եղել, իսկ իր անձնական կարծիքով՝ չի լինելու կոալիցիոն կառավարություն «Ժառանգության» մասնակցությամբ.
–Պետական կառույցներում ընդդիմությունը պետք է կարողանա ընդգրկված լինի, բայց դա կոալիցիա չի։ Կոալիցիան մի քիչ ուրիշ բան է։ Մեր մոտեցումն այն է, որ կարող ես լինել ընդդիմություն և մաս կազմել պետական կառավարման համակարգին։
«7օր»–ի այն դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ իր համար դա անընդունելի է, կառավարության մեջ լինելով՝ պետք է մոռանան ընդդիմություն լինելու մասին, Ռ. Հակոբյանն արձագանքել է.
–Մենք էլ ասում ենք, որ ո՛չ, մենք դիտում ենք, որ հնարավոր է այսպես։ Շատ լավ է, որ պարոն Սարգսյանն իր տեսակետն է արտահայտում դրա հետ կապված, մենք էլ մեր մոտեցումներն ունենք։ Իսկ թե այդ մոտեցումներն ինչքանով կարող են իրար փոխլրացնել կամ ժխտել, դա արդեն երկխոսության և բանակցությունների արդյունքում կերևա։
Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, ներկայացնելով իր և Րաֆֆի Հովհաննիսյանի փակ հանդիպման մանրամասները, ասել էր.
«Տարբերակ համար երեք` այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ և ժողովրդին հայտարարում ես, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է ինձ՝ ներգրավվելու իշխանության մեջ և համատեղ ջանքերով լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Ասաց` Դուք կոալիցիա՞ նկատի ունեք: Պատասխանեցի՝ ոչ: Ասացի` հիմա էլ եմ ազնիվ քեզ հետ և չեմ ուզում քննարկել որևէ դետալ, մանրամասնություն, որովհետև երկու ժամ հետո հրապարակում խոսելու են, որ Րաֆֆին ծախվեց, պաշտոն էր ուզում և այլն: Այ, երբ այդ հայտարարությունը կանես, կգաս և մենք միասին կորոշենք ձեր ներգրավվածության հարցը: Բայց այս դեպքում պետք է մոռանաք ընդդիմադիր լինելու հանգամանքը: Ես իրեն չեմ ասել, բայց ուզում եմ այս առիթով մեկ անգամ ևս կրկնել այն, ինչ ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ ինձ համար անհասկանալի են ոմանց այն մոտեցումները, որ լինելով իշխանության մեջ` ընդդիմություն են խաղում: Իշխանության մեջ գտնվողները չեն կարող անել հայտարարություններ, որոնք հակասում են իշխանությունների քաղաքական գծին»:

7or.am