Աղվան Վարդանյան. «Ընդդիմադիր ուժերը կարող են կոալիցիա կազմել ընտրություններից հետո»
Երևանի ավագանու ընտրություններին ընդդիմադիր ուժերի միասնական ցուցակով չգնալու մեջ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դրական տարր է տեսնում:
«Եթե միավորվեինք մինչև ընտրությունները, կմտածեինք, թե վերջ՝ մեծ հաջողության ենք հասել, հաղթել ենք, եւ ընտրություններից առաջ զգոնությունը թուլացած կլիներ: Իսկ հիմա առավելագույնս պետք է կենտրոնանանք ընտրությունների արդյունքների վրա եւ յուրաքանչյուրս ձգտենք առավելագույն ձայներ հավաքել»,-այսօրվա ասուլիսին ասել է Աղվան Վարդանյանը: Ըստ բանախոսի՝ ընդդիմադիր ուժերը կարող են կոալիցիա կազմել ընտրություններից հետո և ունենալ սեփական քաղաքապետը՝ այդպիսով կոտրելով ՀՀԿ մենաշնորհը: «Սա մեր անձնական արժանապատվության հարցն է»,-նշել է ՀՅԴ պատգամավորը: