Լրահոս

26.03.2013 14:13


Վերաքննիչ դատարանը հրապարակեց Մատաղիսի գործով որոշումը

Վերաքննիչ դատարանը հրապարակեց Մատաղիսի գործով որոշումը

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը հրապարակեց Մատաղիսի գործով որոշումը: Դատարանը անփոփոխ թողեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը, համաձայն որի՝ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի 2003թ. սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը արդարացվել էին:
Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել էր ծինծառայող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Գոհար Մելքոնյանը և զինվորական դատախազությունը: 
Եթե արդարացվածների ծնողները գոհ էին դատական ակտից, ապա Ռոման Եղիազարյանի մայրը՝ Գոհար Մելքոնյանը ասաց, որ բողոքարկելու է վճռաբեկ դատարան և հայտարարեց. «19 կտոր եմ անելու Ռազմիկին, սպանելու եմ այն ձևի դաժանաբար, ինչ որդուս հետ են վարվել»: 

Հիշեցնենք, որ տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով միջնորդել է վերանայել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել ճիշտ վճիռ: Իսկ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը պահանջում է ամբողջությամբ բեկանել դատարանի վճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ և Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին` 8 տարի ազատազրկմամբ:

Հիշեցնենք նաև, որ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղի զորամասի ծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը