Ավագ երկուշաբթիի խորհուրդը` «Նարեկացի» արվեստի միությունում
«Նարեկացի» արվեստի միության Մարտի 25–29-ի միջոցառումների շարքը նվիրված է Մեծ Պահքի վերջին` Ավագ Շաբաթվա խորհրդին:
Ավագ Շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած առանձին դեպքեր, որտեղ հիշատակվում են Քրիստոսի վերջին պատգամները, չարչարանքները, մահը և հարությունը:
Ավագ Երկուշաբթի օրվա խորհուրդը մեկնեց Հոգեշնորհ Տեր Եղիա աբեղա Խաչատրյանը.
-Ավագ երկուշաբթին անպտուղ թզենու հիշատակության օրն է: Երբ Քրիստոս Երուսաղեմից իջնում է Բեթանիա և այնտեղ քաղց զգալով տեսնում է մի թզենի, որը սաղարթախիտ է, բայց պտուղ չունի: Պտուղ չգտնելով` Քրիստոս անեծքով չորացնում է թզենին, վկայելով. «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» /Մատթ. 21:18-22/: Այս առակը խորհրդանշական է. թզենին ներկայացնում է հրեա ժողովրդին, որոնք Տիրոջ ընտրյալը լինելով` իրենց հավատքի պտուղները չունեին, և Քրիստոս, ուզում էր ոչ միայն տերև տեսնել , այլ նաև պտուղ գտնել ծառի վրա: Հրեաներից բացի առակը ներկայացնում է ամեն անհատի, ով թեև իր հոգու խորքում ունի հավատք առ Աստված, բայց այդ հավատքի կենդանությունը չունի, այսինքն` հավատքը անպտուղ է և գործի չի վերածվել: Այսօրվա ամբողջ խորհուրդը մեր հավատքը պտղաբեր դարձնելու նշանակությունն ունի: Մեր տիրոջ կամքն է, որ պտղաբեր լինենք մեր հոգևոր կյանքում:
Ավագ երկուշաբթի օրվա երեկոն հայ հոգևոր երաժշտության համերգով ամփոփեց «Լուսնյակ» վոկալ համույթը /գեղ. ղեկավար` Լուսինե Ազարյան/:
Երեկոն նաև բարեգործական էր:
«Նարեկացի» արվեստի միության սրահում ցուցադրված է 11- ամյա Անուշ Գևորգյանի ստեղծագործությունները: Անուշը սահմանափակ կարողություններով է և իր կյանքն ավելի ակտիվ դարձնելու համար սայլակի կարիք ունի: Անուշ Գևորգյանին օգնելու համար կարող եք գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին. ՎՏԲ բանկ, 16076002409304: Հեռ. 093 358898«Նարեկացի» արվեստի միություն
Ավագ երկուշաբթիի խորհուրդը` «Նարեկացի» արվեստի միությունում
«Նարեկացի» արվեստի միության Մարտի 25–29-ի միջոցառումների շարքը նվիրված է Մեծ Պահքի վերջին` Ավագ Շաբաթվա խորհրդին:
Ավագ Շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած առանձին դեպքեր, որտեղ հիշատակվում են Քրիստոսի վերջին պատգամները, չարչարանքները, մահը և հարությունը:
Ավագ Երկուշաբթի օրվա խորհուրդը մեկնեց Հոգեշնորհ Տեր Եղիա աբեղա Խաչատրյանը.
-Ավագ երկուշաբթին անպտուղ թզենու հիշատակության օրն է: Երբ Քրիստոս Երուսաղեմից իջնում է Բեթանիա և այնտեղ քաղց զգալով տեսնում է մի թզենի, որը սաղարթախիտ է, բայց պտուղ չունի: Պտուղ չգտնելով` Քրիստոս անեծքով չորացնում է թզենին, վկայելով. «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» /Մատթ. 21:18-22/: Այս առակը խորհրդանշական է. թզենին ներկայացնում է հրեա ժողովրդին, որոնք Տիրոջ ընտրյալը լինելով` իրենց հավատքի պտուղները չունեին, և Քրիստոս, ուզում էր ոչ միայն տերև տեսնել , այլ նաև պտուղ գտնել ծառի վրա: Հրեաներից բացի առակը ներկայացնում է ամեն անհատի, ով թեև իր հոգու խորքում ունի հավատք առ Աստված, բայց այդ հավատքի կենդանությունը չունի, այսինքն` հավատքը անպտուղ է և գործի չի վերածվել: Այսօրվա ամբողջ խորհուրդը մեր հավատքը պտղաբեր դարձնելու նշանակությունն ունի: Մեր տիրոջ կամքն է, որ պտղաբեր լինենք մեր հոգևոր կյանքում:
Ավագ երկուշաբթի օրվա երեկոն հայ հոգևոր երաժշտության համերգով ամփոփեց «Լուսնյակ» վոկալ համույթը /գեղ. ղեկավար` Լուսինե Ազարյան/:
Երեկոն նաև բարեգործական էր:
«Նարեկացի» արվեստի միության սրահում ցուցադրված է 11- ամյա Անուշ Գևորգյանի ստեղծագործությունները: Անուշը սահմանափակ կարողություններով է և իր կյանքն ավելի ակտիվ դարձնելու համար սայլակի կարիք ունի: Անուշ Գևորգյանին օգնելու համար կարող եք գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին. ՎՏԲ բանկ, 16076002409304: Հեռ. 093 358898 «Նարեկացի» արվեստի միություն