Լրահոս

30.06.2009 13:42


Դավիթ Հարությունյան. «Սա ո՛չ հաղթանակ է, ո՛չ պարտություն»

ԵԽԽՎ–ու հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը 1677 բանաձևը համարում է շատ օբյեկտիվ։

«Ես չեմ ընդունում այն գնահատականները, թե սա հաղթանակ է կամ պարտություն։ Սա օբյեկտիվ գնահատական է իրավիճակին և առաջնահերթությունների սահմանում է, որոնց մենք պետք է հետևենք»,– ասել է Դ. Հարությունյանը, նշելով, որ միշտ չէ, որ բանաձևերը լինում են օբյեկտիվ։ Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանի հարցը չի քննարկվի, եթե արտառոց ոչինչ չպատահի մեր երկրում։

Այս խորագրի վերջին նյութերը