Լրահոս

26.03.2013 20:04


Հայկական կինոյին նվիրված երեկո Ֆրիբուրգի միջազգային կինոփառատոնի շրջանակներում

Հայկական կինոյին նվիրված երեկո Ֆրիբուրգի միջազգային կինոփառատոնի շրջանակներում

Մարտի 16-23-ը տեղի ունեցած Ֆրիբուրգի 27-րդ միջազգային կինոփառատոնի (27 Festival International de Films de Fribourg) շրջանակներում կազմակերպվեց հայկական կինոնկարների ցուցադրման երեկո, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը: Փառատոնի շրջանակներում մարտի 21-ին ցուցադրվեցին Ատոմ Էգոյանի «Արարատ», Սերգեյ Փարաջանովի «Սայաթ-Նովա» եւ Օքսանա Միրզոյանի «140 դրամ» կինոնկարները:

Կինոցուցադրմանը հաջորդեց «Սփյուռք. Ատոմ Էգոյանը եւ Հայաստանը» խորագրով Հայաստանին նվիրված քննարկումները, որին մասնակցեցին դեսպան Շարլ Ազնավուրը, Ժնեւի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վալենտինա Կալզոլարի Բուվյեն, կինոռեժիսոր Օքսանա Միրզոյանը, կինոպրոդյուսեր Բրադեն Քինգը եւ Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Ջեյմս Ռասսելը:

Քննարկումների ընթացքում, որին ներկա էին մոտ 250 հոգի, դեսպան Ազնավուրը ներկայացրեց Հայաստանը, հայ ժողովրդին, հայկական մշակույթը, հայոց պատմությունը: Իր ելույթում ՀՀ դեսպանը կարեւորեց մշակույթի եւ, մասնավորապես, կինոյի դերը Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նպաստելու գործում:

Կինոփառատոնի ընթացքում հայկական ֆիլմերի ցուցադրությունը եւ դրան դեսպան Ազնավուրի մասնակցությունը լայնորեն լուսաբանվեցին շվեյցարական մամուլում եւ հեռուստատեսությամբ:

ՏեղեկանքՖրիբուրգիկինոփառատոնըհանրաճանաչմշակութայինմիջոցառումէ,որինպատակներիցմեկնէաշխարհիտարբերմշակույթներիներկայացումը:

Այս խորագրի վերջին նյութերը