Լրահոս

26.03.2013 10:40


Ներգրավվել է որպես մեղադրյալ` ուրիշի անձնագրով քվերակելու փորձ կատարելու համար

Ներգրավվել է որպես մեղադրյալ` ուրիշի անձնագրով քվերակելու փորձ կատարելու համար

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է թիվ 09/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը։

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երեւանի բնակիչ Դ. Մելիք-Ստեփանյանը 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրության օրը` ժամը 17:15-ին, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ»-ի վարչական շենքում տեղակայված թիվ 09/18 ընտրատեղամասում Գուրգեն Ղազախեցյանի անձնագիրն օգտագործելու միջոցով փորձել է քվեարկել վերջինիս փոխարեն, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ միջամտել է նույն ընտրատեղամասի` Ր. Հովհաննիսյանի վստահված անձ Ա.Սարգսյանը:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ, 202-րդ եւ 203-րդ հոդվածներով` 25.03.2013թ. որոշում է կայացվել Դ Մելիք-Ստեփանյանին ներգրավել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

Այս խորագրի վերջին նյութերը