Լրահոս

26.03.2013 09:32


Այսօր կհրապարակվի «Մատաղիսի» գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

Այսօր կհրապարակվի «Մատաղիսի» գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

Մարտի 26-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի և մեղադրող կողմերի բողոքների վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով միջնորդել է վերանայել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել ճիշտ վճիռ: Իսկ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը պահանջում է ամբողջությամբ բեկանել դատարանի վճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ և Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին` 8 տարի ազատազրկմամբ:

Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղի զորամասի ծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:

Եվ ինը տարի համառ պայքարից հետո միայն 2012թ. դեկտեմբերի 18-ի դատավճռով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է նրանց:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը