«Կոմերսանտ» թերթը գրում է, որ Ռուսաստանը Ադրբեջանից գազ կգնի ռեկորդային գնով՝ 1000 խմ-ի դիմաց՝ 350 դոլար։ Ավելի վաղ «Գազպրոմը» համարժեք գին առաջարկել էր միայն Ուզբեկստանին և Թուրքմենիային։
2010թ.-ից Ռուսաստանը Ադրբեջանից կգնի տարեկան 500 մլն խմ գազ, բայց աստիճանաբար կմեծացնի ծավալները։ «Գազպրոմ» ՓԲԸ-ի ղեկավար ԱլեքսանդրՄիլլերը Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ պայմանագրի կնքումից հետո հայտարարել էր, որ Բաքվի կողմից առաջարկված գինը «առևտրապես շահեկան» է Ադրբեջանի համար։
Ադրբեջանական գազը կգնա ներքին շուկա և կօգտագործվի Ռուսաստանի հարավային շրջանները սպասարկելու համար, ինչը հնարավորություն կտա ունենալ ռուսական գազի ազատ ծավալներ՝ արտահանման համար։
Ադրբեջանը նախկին ԽՍՀՄ երկրներից վերջինն էր, որ Ռուսաստանի հետ գազի արտահանման պայմանագիր չուներ։ «Գազպրոմը» դեռևս 2008թ. հունիսին էր Ադրբեջանին համագործակցության առաջարկ արել։
Բաքվի հետ բանակցություներից հետո «Գազպրոմը» ընդգրկվել է ադրբեջանկան գազի Շահ-Դենիզ խոշորագույն հանքավայրի հիմնական գնորդների ցուցակում։
Այդուհանդերձ, մյուս հնարավոր գնորդները պետք է ավելի լավ պայմաններ առաջարկեն Բաքվին՝ «Գազպրոմի» փոխարեն պայմանագիր ստանալու համար։ Ավելի վաղ ռուսական կոնցեռնն առաջարկել էր գնել այդտեղի ամբողջ գազը, որը համարվում է եվրոպական «Նաբուկո» ծրագրի հնարավոր պաշար։
Նախատեսվում էր, որ ադրբեջանական գազով կլիցքավորվի «Նաբուկո» գազատարը, որի կառուցումը դեռևս չի սկսվել։ Հունիսին Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլիևը«Նաբուկո»-նանվանելէր «շատ հումնախագիծ»՝ ընդգծելով, թե այն «չունիգազիաղբյուր, և ոչմեկիհետմատակարարմանպայմանագիր չիկնքվել»։
Ռուսաստանը Ադրբեջանից գազ կգնի ռեկորդային գնով
«Կոմերսանտ» թերթը գրում է, որ Ռուսաստանը Ադրբեջանից գազ կգնի ռեկորդային գնով՝ 1000 խմ-ի դիմաց՝ 350 դոլար։ Ավելի վաղ «Գազպրոմը» համարժեք գին առաջարկել էր միայն Ուզբեկստանին և Թուրքմենիային։
2010թ.-ից Ռուսաստանը Ադրբեջանից կգնի տարեկան 500 մլն խմ գազ, բայց աստիճանաբար կմեծացնի ծավալները։ «Գազպրոմ» ՓԲԸ-ի ղեկավար Ալեքսանդր Միլլերը Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ պայմանագրի կնքումից հետո հայտարարել էր, որ Բաքվի կողմից առաջարկված գինը «առևտրապես շահեկան» է Ադրբեջանի համար։
Ադրբեջանական գազը կգնա ներքին շուկա և կօգտագործվի Ռուսաստանի հարավային շրջանները սպասարկելու համար, ինչը հնարավորություն կտա ունենալ ռուսական գազի ազատ ծավալներ՝ արտահանման համար։
Ադրբեջանը նախկին ԽՍՀՄ երկրներից վերջինն էր, որ Ռուսաստանի հետ գազի արտահանման պայմանագիր չուներ։ «Գազպրոմը» դեռևս 2008թ. հունիսին էր Ադրբեջանին համագործակցության առաջարկ արել։
Բաքվի հետ բանակցություներից հետո «Գազպրոմը» ընդգրկվել է ադրբեջանկան գազի Շահ-Դենիզ խոշորագույն հանքավայրի հիմնական գնորդների ցուցակում։
Այդուհանդերձ, մյուս հնարավոր գնորդները պետք է ավելի լավ պայմաններ առաջարկեն Բաքվին՝ «Գազպրոմի» փոխարեն պայմանագիր ստանալու համար։ Ավելի վաղ ռուսական կոնցեռնն առաջարկել էր գնել այդտեղի ամբողջ գազը, որը համարվում է եվրոպական «Նաբուկո» ծրագրի հնարավոր պաշար։
Նախատեսվում էր, որ ադրբեջանական գազով կլիցքավորվի «Նաբուկո» գազատարը, որի կառուցումը դեռևս չի սկսվել։ Հունիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Նաբուկո»-ն անվանել էր «շատ հում նախագիծ»՝ ընդգծելով, թե այն «չունի գազի աղբյուր, և ոչ մեկի հետ մատակարարման պայմանագիր չի կնքվել»։
Ըստ «Ռեգնում»-ի