Այսօրվանից հանդիսատեսի դատին կներկայացվի «Միացում» ֆիլմը
1992-ի մայիսի 18-ին Հայաստանն ու Արցախը կապվեցին իրար Լաչինի միջանցքով: Երեք տարվա շրջափակումից հետո Արցախի ինքնապաշտպանության ուժերը ստիպված էին նոր ճանապարհ հարթել Լաչին մտնելու համար, որովհետեւ միակ կամուրջն ադրբեջանցիները պայթեցրել ու հեռացել էին: Այս մասին է «Խոնարհ հերոսներ» վավերագրական ֆիլմաշարի նոր՝ «Միացում» ֆիլմը: Կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի Լաչինի ազատագրման մասին պատմող «Խոնարհ հերոսներ» փաստավավերագրական ֆիլմաշարի 30-րդ` «Միացում» ֆիլմը կներկայացվի հանդիատեսի դատին մարտի 25-ին «Մոսկվա» կինաթատրանում: Ֆիլմում օգտագործվել են Սամվել Թադեւոսյանի, ինչպես նաեւ 5 օպերատորի անձնական արխիվային նյութերը, որոնք նկարահանվել են հենց պատերազմի օրերին: Սցենարի հարցում Սամվել Թադևոսյանին օգնել է պատմաբան, լրագրող Տիգրան Մանասյանը:
«Միացում» ֆիլմը արցախյան հաղթանակների տարեգրությունն է` հիմնված նաեւ ադրբեջանական աղբյուրների վրա, որոնք այս դեպքում հաստատում են պատմական ճշմարտությունը: Ֆիլմը թարգմանվելու է 4 լեզուներով, այդ թվում` ադրբեջաներեն: Ցուցադրության մուտքն ազատ է:
Այսօրվանից հանդիսատեսի դատին կներկայացվի «Միացում» ֆիլմը
1992-ի մայիսի 18-ին Հայաստանն ու Արցախը կապվեցին իրար Լաչինի միջանցքով: Երեք տարվա շրջափակումից հետո Արցախի ինքնապաշտպանության ուժերը ստիպված էին նոր ճանապարհ հարթել Լաչին մտնելու համար, որովհետեւ միակ կամուրջն ադրբեջանցիները պայթեցրել ու հեռացել էին: Այս մասին է «Խոնարհ հերոսներ» վավերագրական ֆիլմաշարի նոր՝ «Միացում» ֆիլմը:
Կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի Լաչինի ազատագրման մասին պատմող «Խոնարհ հերոսներ» փաստավավերագրական ֆիլմաշարի 30-րդ` «Միացում» ֆիլմը կներկայացվի հանդիատեսի դատին մարտի 25-ին «Մոսկվա» կինաթատրանում: Ֆիլմում օգտագործվել են Սամվել Թադեւոսյանի, ինչպես նաեւ 5 օպերատորի անձնական արխիվային նյութերը, որոնք նկարահանվել են հենց պատերազմի օրերին: Սցենարի հարցում Սամվել Թադևոսյանին օգնել է պատմաբան, լրագրող Տիգրան Մանասյանը:
«Միացում» ֆիլմը արցախյան հաղթանակների տարեգրությունն է` հիմնված նաեւ ադրբեջանական աղբյուրների վրա, որոնք այս դեպքում հաստատում են պատմական ճշմարտությունը:
Ֆիլմը թարգմանվելու է 4 լեզուներով, այդ թվում` ադրբեջաներեն: Ցուցադրության մուտքն ազատ է: