Քաղաքական

25.03.2013 16:01


ՀԱԿ անդամ. «Պատերազմի ամենալուրջ պահերին Սերժ Սարգսյանը եղել է Մոսկվայում»

ՀԱԿ անդամ. «Պատերազմի ամենալուրջ պահերին Սերժ Սարգսյանը եղել է Մոսկվայում»

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօր հրավիրված ասուլիսում ընդգծել է, որ Սերժ Սարգսյանին գովաբանելու փոխարեն «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գովաբանի ղարաբաղյան պատերազմի առաջին գծում կանգնած զինվորին։

–Պատերազմի ամենալուրջ պահերին Սերժ Սարգսյանը եղել է Մոսկվայում, իսկ պատերազմում կռվել և հաղթել է զինվորը։ Եթե Րաֆֆին գովում է, թող գովա զինվորին,–ասել է Գ. Եղիազարյանը

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանից պաշտոններ ուզելու Րաֆֆի Հովհաննիսյաի քայլին, Գ. Եղիազարյանն ընդգծել է.

–Մի մարդ, ով ասում էր՝ իրենից գողացել են, կեղծել են ընտրությունները, կեղծելու հրահանգավորից ինչո՞ւ է պաշտոն ուզում, ինչո՞ւ է լեգիտիմացնում: Ապրիլի 1-ը սուտ ասելու օրն է, բայց մեզ մոտ ամրագրվել է, որ ապրիլի 9-ն է այդ օրը։ Միգուցե 1-ը փոխարինենք 9-ո՞վ

Ի դեպ, Գ. Եղիազարյանը ներկա իրավիճակում ընդդիմություն է համարում ՀԱԿ–ին, ԲՀԿ–ին և ՀՅԴ–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը