Լրահոս

25.03.2013 21:45


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 27-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 28-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

ñ  Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Լուկաշին թաղամասերի, Գ.Զոհրապ, Չուխաջյան փողոցների, նախկին ՙԿաթի՚ գործարանի, Սպանդարյան կայարանի և հարակից արտադրական տարածքների,

ñ  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 5-18 փողոցների և հարակից տարածքների,

ñ  Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և հարակից զորամասերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը