Տիգրան Խզմալյան. «Ցանկացած երկխոսություն կարելի է սակարկություն դարձնել»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանին ներկայացրած Րաֆիի Հովհաննիսյանի առաջարկությունների փաթեթը դիրքային պայքարի դրսևորում է։
–Պայքարը ճակատայինից տեղափոխվել է դիրքայինի։ Րաֆֆին առաջարկում է բովանդակային փոփոխություն՝ որպես կոմպրոմիս։ Այսինքն՝ ռեժիմին տալ ժամանակ, բայց այդ ռեժիմին իմաստազրկել բովանդակային առումով։ Իսկ մենք սատարում ենք Րաֆֆիին այդ պայքարի մեջ, որովհետև ժողովուրդը հիմա առաջնորդվում է Րաֆֆիի քայլերով։ Այնքան ժամանակ, որքան նա պայքարում է համակարգի դեմ, մենք ամեն ինչով իրեն սատարելու ենք,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Տիգրան Խզմալյանը։
Ըստ նրա՝ այժմ ընթանում է պայքար համակարգի դեմ, իսկ ճակատային պայքարը կլիներ անձի դեմ.
–Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունների փաթեթը դիտրակում ենք որպես համակարգի բովանդակային իմաստազրկման փորձ։ Պարզ է, որ իշխանությունը չի ընդունի այդ փաթեթը, և դրա ամբողջական կամ մասամբ ընդունումը կարող է լինել ժողովրդի ճնշման պայմաններում։ Ես այստեղ չեմ տեսնում լեգիտիմացում։ Պարզունակ մոտեցում է, որ Սերժին փոխենք, ամեն ինչ լավ կլինի։ Սերժին փոխել ընդամենը կնաշանակի, որ համակարգը փոխում է ցուցանակը։ Պետք է փոխել համակարգը, և Րաֆֆիի առաջարկը՝ փոխել առանցքային մարդկանցով, ովքեր ընտրված են լինելու ժողովրդի կամքով և հաշվետու են լինելու ժողովրդին, ընդունելի տարբերակ է պայքարի այս փուլում։ Սա բոլորովին վերջնական փուլ չէ, սա սկզբնական փուլ է։
Տ. Խզմալյանը դեռ չի ծանոթացել Սերժ Սարգսյանի պատասխանին, սակայն ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը գնալու է սակարկության։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր պատասխանում Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորել է դադարեցնել հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվել և միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսել աշխատել:
–Սերժ Սարգսյանը ժամանակ է շահում. թուղթ ու գրիչ, հաց և մնացածը քաղաքական կատեգորիաներ չեն։ Հացադուլը ժամանակավոր է, թուղթ ու գիչը նույնպես ժամանակավոր է, մշտականը այն է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին կամ խունտային, որի առաջնորդն է այսօր Սերժ Սարգսյանը։ Հակված եմ մտածել, որ խունտան ընդունելու է դիրքային պայքարի առաջարկը և փորձելու է այն վերածել սակարկության։Պարզ է, որ ցանկացած երկխոսություն կարելի է սակարկություն դարձնել։ Դա ոչ թե Րաֆֆի Հովհանիսյանի, այլ Սերժ Սագսյանի՛ նապատակն է։ Իսկ Րաֆֆի գործելաոճը ես դիտում եմ մարտավարական պայքարի ձև։ Մարտավարությունը կարող է փոխվել, բայց եթե ռազմավարությունը մնում է նույնը, մենք մնում ենք Րաֆֆի կողքին,–եզարփակել է Տ. Խզմալյանը։
Տիգրան Խզմալյան. «Ցանկացած երկխոսություն կարելի է սակարկություն դարձնել»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանին ներկայացրած Րաֆիի Հովհաննիսյանի առաջարկությունների փաթեթը դիրքային պայքարի դրսևորում է։
–Պայքարը ճակատայինից տեղափոխվել է դիրքայինի։ Րաֆֆին առաջարկում է բովանդակային փոփոխություն՝ որպես կոմպրոմիս։ Այսինքն՝ ռեժիմին տալ ժամանակ, բայց այդ ռեժիմին իմաստազրկել բովանդակային առումով։ Իսկ մենք սատարում ենք Րաֆֆիին այդ պայքարի մեջ, որովհետև ժողովուրդը հիմա առաջնորդվում է Րաֆֆիի քայլերով։ Այնքան ժամանակ, որքան նա պայքարում է համակարգի դեմ, մենք ամեն ինչով իրեն սատարելու ենք,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Տիգրան Խզմալյանը։
Ըստ նրա՝ այժմ ընթանում է պայքար համակարգի դեմ, իսկ ճակատային պայքարը կլիներ անձի դեմ.
–Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունների փաթեթը դիտրակում ենք որպես համակարգի բովանդակային իմաստազրկման փորձ։ Պարզ է, որ իշխանությունը չի ընդունի այդ փաթեթը, և դրա ամբողջական կամ մասամբ ընդունումը կարող է լինել ժողովրդի ճնշման պայմաններում։ Ես այստեղ չեմ տեսնում լեգիտիմացում։ Պարզունակ մոտեցում է, որ Սերժին փոխենք, ամեն ինչ լավ կլինի։ Սերժին փոխել ընդամենը կնաշանակի, որ համակարգը փոխում է ցուցանակը։ Պետք է փոխել համակարգը, և Րաֆֆիի առաջարկը՝ փոխել առանցքային մարդկանցով, ովքեր ընտրված են լինելու ժողովրդի կամքով և հաշվետու են լինելու ժողովրդին, ընդունելի տարբերակ է պայքարի այս փուլում։ Սա բոլորովին վերջնական փուլ չէ, սա սկզբնական փուլ է։
Տ. Խզմալյանը դեռ չի ծանոթացել Սերժ Սարգսյանի պատասխանին, սակայն ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը գնալու է սակարկության։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր պատասխանում Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորել է դադարեցնել հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվել և միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսել աշխատել:
–Սերժ Սարգսյանը ժամանակ է շահում. թուղթ ու գրիչ, հաց և մնացածը քաղաքական կատեգորիաներ չեն։ Հացադուլը ժամանակավոր է, թուղթ ու գիչը նույնպես ժամանակավոր է, մշտականը այն է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին կամ խունտային, որի առաջնորդն է այսօր Սերժ Սարգսյանը։ Հակված եմ մտածել, որ խունտան ընդունելու է դիրքային պայքարի առաջարկը և փորձելու է այն վերածել սակարկության։ Պարզ է, որ ցանկացած երկխոսություն կարելի է սակարկություն դարձնել։ Դա ոչ թե Րաֆֆի Հովհանիսյանի, այլ Սերժ Սագսյանի՛ նապատակն է։ Իսկ Րաֆֆի գործելաոճը ես դիտում եմ մարտավարական պայքարի ձև։ Մարտավարությունը կարող է փոխվել, բայց եթե ռազմավարությունը մնում է նույնը, մենք մնում ենք Րաֆֆի կողքին,–եզարփակել է Տ. Խզմալյանը։
7or.am