Լրահոս

25.03.2013 20:19


ՊԿՊ–ների տեղաբաշխման աճուրդներ

ՊԿՊ–ների տեղաբաշխման աճուրդներ

Մարտի 25-ին տեղի են ունեցել 13, 26 և 39 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13246135, AMGT26239135 և AMGT3923C133 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:
Տեղաբաշխման ենթակա AMGT13246135 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 263 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 203 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`  60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 488 886 745 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9928 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0895 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն:
Տեղաբաշխման ենթակա 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26239135 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 779 մլն 035 հազար դրամ, որից մրցակցային` 729 մլն դրամ 035 հազար, իսկ ոչ մրցակցային` 50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 477 923 415 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1370 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2495 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր և գանձապետական պահառուն:
Տեղաբաշխման ենթակա 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3923C133 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 400 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 350 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`  50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 467 646 251 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1232 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն:

Այս խորագրի վերջին նյութերը