Իսրայելի վարչապետի ներողությունը Թուրքիայի համար բավարար չէ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի ներողությունը բավարար չէ վերականգնելու իսրայելա-թուրքական խաթարված հարաբերությունները։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան Իսրայելից ներողություն խնդրելուց բացի պահանջել է նաև փոխհատուցել «Ազատության նավատորմի» հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհված թուրքերի ընտանիքներին և ապաշրջափակել Գազայի հատվածը: Ըստ նրա` մինչ այս պահանջները չբավարարվեն, Թուրքիայի դեսպանը չի վերադառնա Իսրայել։
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն օրերս Էրդողանի հետ հեռախոսազրույցում թուրք ժողովրդից ներողություն էր խնդրել 2010թ. «Ազատության նավատորմի» վրա իրականացված գործողությունների հետևանքով թուրք ակտիվիստների զոհվելու կապակցությամբ և համաձայնել էր համապատասխան փոխհատուցում տրամադրել զոհերի ընտանքիներին:

7օr.am