Լրահոս

25.03.2013 14:25


Կրակոցներ արձակողները ձերբակալված են

Կրակոցներ արձակողները ձերբակալված են
Մարտի 23-ի ժամը 15։07-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15։00-ին, անհատ անձինք Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 4/2 շենքի բակում և շքամուտքում դեռևս չպարզված հրազենով կրակել են 1986թ. ծնված Անուշավան Մ.-ի և 1973թ. ծնված Արմեն Ս.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով Արմեն Ս.-ն գոտկատեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի` 4 մմ և 5,6 մմ տրամաչափի  3 պարկուճ և 9 մմ տրամաչափի 2 գնդակ:
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1988թ. ծնված Բեգլար Հ.-ն և 1983թ. ծնված Հրանտ Հ.-ն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 24-ին՝ ժամը 02։30-ին, Բեգլար Հ.-ն և  Հրանտ Հ.-ն ներկայացել են ոստիկանություն և ներկայացրել հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ պահունակով` առանց փամփուշտների և «Մարգուլին» ատրճանակը` պահունակով` լիցքավորված 1 փամփուշտով:
Բեգլար Հ.-ն և Հրանտ Հ.-ն ձերբակալված են:
Ներկայացված ատրճանակներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը