2013թ. մարտի 23-24-ը Մոսկվայում տեղի ունեցավ Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից՝ «Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը», ուր Հայաստանը ներկայացնող արցախցի մարզիկ, 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը հասավ եզրափակիչ, սակայն ցավալի պարտություն կրելով ռուս մարզիկից, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն ու արժանացավ արծաթե մեդալի:
Հիշեցնենք, որ Սամբոյի աշխարհի գավաթը խաղարկվում է մի քանի փուլով և գլխավոր հաղթողը որոշվում է տարեկան հանրագումարով: Մարտի 23-ին Մոսկվայում կայացավ նաև 2012թ. մրցաշրջանի գավաթի փուլերի ամփոփումը, որով ՀՀ ներկայացուցիչ, դարձյալ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի արցախի մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը գրավեց երկրորդ տեղը և արժանացավ համապատասխան կարգի մեդալի, դիպլոմի ու դրամական պարգևի: Տեղին է նշել, որ Աշոտը բաց էր թողել փուլերից երկուսը և նույնիսկ այս պայմաններում առաջատարին զիջում էր ընդամենը մեկ միավորով:
Նշենք նաև, որ «Ա. Խառլամպիևի հուշամրցաշարում» ոսկե մեդալներ նվաճեցին Ռուսաստանը ներկայացնող Արամ Խամայանը, Արսեն Խանջյանը, Շողիկ Ծատուրյանը, Սուսաննա Միրզոյանը, երկրորդ տեղն զբաղեցրեցին Գայանե Հարությունյանը /Ռուսաստան/ և Վահե Թութխալյանը /Բելոռուս/, իսկ ռուսաստանցի Գալինա Համբարձումյանն արժանացավ բրոնզե պարգևի:
Հավելենք, որ Մոսկվայում կայացած Սամբոյի համաշխարհային ֆեդերացիայի՝ FIAS, գործկոմի նիստը հաստատեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի՝ գործկոմի անդամի թեկնածությունը, որի ամրագրման հարցը կդրվի այս տարվա մայիսին՝ Իտալիայում կայանալիք FIAS կոնգրեսի օրակարգում:
Արծաթե մեդալ Աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա