Լրահոս

25.03.2013 13:40


ՀՀԿ պատգամավոր. «Կոալիցիայի սկզբունքները փողոցներում չեն մշակվում»

ՀՀԿ պատգամավոր. «Կոալիցիայի սկզբունքները փողոցներում չեն մշակվում»

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանին ուղղված Րաֆիի Հովհաննիսյանի առաջարկներին՝ ասել է, թե կոալիցիայի սկզբունքները Ազատության հրապարակում ու փողոցներում չեն մշակվում: 

Հարցին, թե իշխանությունը, որ պաշտոնները կարող է կիսել՝ բանախոսը պատասխանել է. «Ես լիազորված չեմ, որ պաշտոններ տամ որևէ մեկին: Ես ի՞նչ իմանամ, թե ինչ կտան, բայց երբեք չեմ կարծում, որ ուժային կառույցները պետք է տալ ընդդիմությանը, աշխարհում նման դեպք չի եղել։ Այդ պաշտոնները պահանջելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը վիժեցնում է իշխանության հետ փոխադարձ զիջման ընթացքը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը