Թունավորում ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից
Մարտի 23-ին՝ ժամը 14։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 3 անձինք:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 14։10-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
***
Մարտի 23-ին՝ ժամը 23։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 անձինք:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 23։10-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
Թունավորում ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից