Լրահոս

30.06.2009 12:18


Ալիևը՝ կրկին տարածքային ամբողջականության մասին

Ալիևը՝ կրկին տարածքային ամբողջականության մասին

Հունիսի 29-ին Բաքվում կայացած Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ ասուլիսում Իլհամ Ալիևը հայտարարել է, թե մոսկովյան հռչակագրում հստակ նշված է, թե որ սկզբունքների հիման վրա պետք է կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը։ Նա նշել է, որ այդ սկզբունքները ամրագրված են ՄԱԿ-ի որոշումներում։ Մասնավորապես, Ալիևը անդրադարձել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևին, որը «պահանջում է անհապաղ դուրս բերել հայկական զինված ուժերը Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից»։ «Տարածքային ամբողջականության սկզբունքն անվիճարկելի է։ Ինչ վերաբերում է ազգերի ինքնորոշման սկզբունքին, ապա այն միանգամայն կարող է իրագործվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Ադրբեջանի նախագահը, հերթական անգամ մոռանալով, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը նույնքան անվիճարկելի է, որքան որ տարածքային ամբողջականությանը։ Ամեն դեպքում, Իլհամ Ալիևի խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացն այսօր մտնում է վերջնական փուլ։ «Սանկտ-Պետերբուրգում մեզ հաջողվել է ևս մի քանի քայլ առաջ գնալ։ Մենք առաջ ենք շարժվում, և դա հուսադրում է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ըստ REGNUM-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը