Ցուցահանդես, որտեղ ներկայացված են անմխիթար շենքային պայմաններ ունեցող դպրոցների լուսանկարներ
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն կազմակերպել է «Դպրոցները` լուսանկարներում» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացված են անմխիթար շենքային պայմաններ ունեցող դպրոցների լուսանկարներ: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մարտի 27-ի ժամը 13:00-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում («ՆՓԱԿ») (ք. Երևան, Փավստոս Բուզանդի 1/3) և կգործի մարտի 27-ին (13:00-17:00) և մարտի 28-ին (11:00-17:00):
Ցուցահանդեսինպատակնէ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրել անմխիթար շենքային պայմաններ ունեցող դպրոցներին` ակնկալելով աջակցություն դպրոցների վերանորոգման, հարդարման աշխատանքներին, որի արդյունքում կշահեն երեխաները, ուսուցիչները, ամբողջ համայնքը:
Ցուցահանդեսում ներկայացված են 26 դպրոցների լուսանկարներ Հայաստանի Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերից:
Դպրոցների լուսանկարների և տեղեկատվության հավաքագրմանն օժանդակել են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի մարզային կամավորները, տարբեր ՀԿ-ների, դպրոցների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք:
Լուսանկարներին կարող եք ծանոթանալ նաև www.armhels.wordpress.com էլեկտրոնային հարթակում, որը ստեղծվել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ:
Ցուցահանդես, որտեղ ներկայացված են անմխիթար շենքային պայմաններ ունեցող դպրոցների լուսանկարներ
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն կազմակերպել է «Դպրոցները` լուսանկարներում» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացված են անմխիթար շենքային պայմաններ ունեցող դպրոցների լուսանկարներ: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մարտի 27-ի ժամը 13:00-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում («ՆՓԱԿ») (ք. Երևան, Փավստոս Բուզանդի 1/3) և կգործի մարտի 27-ին (13:00-17:00) և մարտի 28-ին (11:00-17:00):
Ցուցահանդեսի նպատակն է պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրել անմխիթար շենքային պայմաններ ունեցող դպրոցներին` ակնկալելով աջակցություն դպրոցների վերանորոգման, հարդարման աշխատանքներին, որի արդյունքում կշահեն երեխաները, ուսուցիչները, ամբողջ համայնքը:
Ցուցահանդեսում ներկայացված են 26 դպրոցների լուսանկարներ Հայաստանի Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերից:
Դպրոցների լուսանկարների և տեղեկատվության հավաքագրմանն օժանդակել են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի մարզային կամավորները, տարբեր ՀԿ-ների, դպրոցների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք:
Լուսանկարներին կարող եք ծանոթանալ նաև www.armhels.wordpress.com էլեկտրոնային հարթակում, որը ստեղծվել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ:
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ