Սիրիայի ընդդիմությունն իր առաջնորդին հորդորում է պաշտոնը չթողնել
Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիան չի ընդունել իր առաջնորդ Ահմեդ Մուազ Ալ-Խատիբի հրաժարականը։ Վերջինս իր լիազորությունները վայր դնելու որոշման մասին հայտարարել էր նախօրեին։
«Ֆրանս պրես»-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիրների առաջնորդի հրաժարականին դեմ է Ազգային կոալիցիայի գլխավոր վեհաժողովը: Ընդդիմության ներկայացուցիչները Ալ-Խատիբին հորդորել են վերադառնալ իր պարտականությունների կատարմանը: «Խատիբը Սիրիայի ազգային կոալիցիան գլխավորեց շատ կարևոր շրջանում։ Նրան հաջողվեց ձեռք բերել սիրիացի ժողովրդի վստահությունը»,-ասվում է ընդդիմադիրների հայտարարության մեջ:
Նշվում է նաև, թե ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ Խատիբը շարունակելու է առաջնորդի իր պարտականությունները, սակայն առայժմ ստույգ չի հաղորդվում, թե արդյոք Ալ-Խատիբը համաձայնե՞լ է վերադառնալ։ Մոազ Խատիբը Սիրիայի ազգային կոալիցիայի առաջնորդ էր ընտրվել 2012 թվականի նոյեմբերին:
Սիրիայի ընդդիմությունն իր առաջնորդին հորդորում է պաշտոնը չթողնել
Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիան չի ընդունել իր առաջնորդ Ահմեդ Մուազ Ալ-Խատիբի հրաժարականը։ Վերջինս իր լիազորությունները վայր դնելու որոշման մասին հայտարարել էր նախօրեին։
«Ֆրանս պրես»-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիրների առաջնորդի հրաժարականին դեմ է Ազգային կոալիցիայի գլխավոր վեհաժողովը: Ընդդիմության ներկայացուցիչները Ալ-Խատիբին հորդորել են վերադառնալ իր պարտականությունների կատարմանը:
«Խատիբը Սիրիայի ազգային կոալիցիան գլխավորեց շատ կարևոր շրջանում։ Նրան հաջողվեց ձեռք բերել սիրիացի ժողովրդի վստահությունը»,-ասվում է ընդդիմադիրների հայտարարության մեջ:
Նշվում է նաև, թե ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ Խատիբը շարունակելու է առաջնորդի իր պարտականությունները, սակայն առայժմ ստույգ չի հաղորդվում, թե արդյոք Ալ-Խատիբը համաձայնե՞լ է վերադառնալ։
Մոազ Խատիբը Սիրիայի ազգային կոալիցիայի առաջնորդ էր ընտրվել 2012 թվականի նոյեմբերին: