Լրահոս

25.03.2013 10:05


Բրիտանիայի ոստիկանություն. «Բերեզովսկու բռնի մահվան ապացույցներ չեն հայտնաբերել»

Բրիտանիայի ոստիկանություն. «Բերեզովսկու բռնի մահվան ապացույցներ չեն հայտնաբերել»

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկու մահվան գործի մեկօրյա հետաքննությունից հետո հրապարակել է նախնական առաջին եզրակացությունը։ Սքոթլանդ Յարդը Բերեզովսկու բռնի մահվան ապացույցներ չի հայտնաբերել: Չկան նաև ապացույցներ, որ առանձնատանը, որտեղ գտել են հայտնի գործարարի մարմինը, կողմնակի մարդ է եղել: Ոստիկանների փոխանցմամբ՝ մահվան պատճառների մասին հնարավոր կլինի խոսել միայն դիահերձումից հետո։

Հիշեցնենք, որ ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին, ով վերջին 13 տարին բնակվում էր Մեծ Բրիտանիայում, մահացել է մարտի 23-ին Լոնդոնում 67 տարեկան հասակում:

Այս խորագրի վերջին նյութերը