Լրահոս

25.03.2013 09:47


Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Պարոն Սերժ Սարգսյան, եթե պնդում եք որ դուք ազնիվ եք մեր ժողովրդի հետ, որ իրոք հաղթել եք նախագահական ընտրություններում, ինչո՞ւ դուք էլ ձեր հերթին հանրահավաք չեք կազմակերպում, որ ժողովուրդը տեսնի ու համոզվի, որ իր նախագահը ազնիվ է, ապացուցեք պարոն նախագահ, որ 1 միլիոն ձայնը ձեր կրակած, կեղծված թիվը չէ ու բլեֆ: Եթե այդքան համոզված եք, ուրեմն արդար դաշտում գործեք։ Նույն ձևով, ինչպես հիմա Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների օրերին Երևան տանող մայրուղիներն եք փակվում Րաֆֆու ընտրողների առաջ, որպեսզի հետո ասեք, թե քիչ մարդ է հանրահավաքներին մասնակից ու կրիտիկական զանգված չկա, նույն պայմաներում էլ դուք հանրահավաք կազմակերպեք պարոն նախագահ. տեսնենք ինչքա՞ն մարդ դուրս կգա հրապարակ, որպեսզի համոզվենք 1 միլլիոն մարդ կհավաքե՞ք հրապարակում, եթե իհարկե ամեն անգամավա նման հրապարակը զոռով, ստիպողաբար չլցնեք, այլ կամովին գան մարդիկ, ինչպես Րաֆֆու հանրահավաքներին: Բայց ես խիստ կասկածում եմ, որ ձեզ կհաջողվի ձեր կրակած 1 միլոն մարդու ապահովեք ձեր հանրահավաքում, քանզի վստահ եմ. Մեր՝ սփյուռքում ապրող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներիս ձայների հաշվին է կեղծվել ընտրությունները: Պատահական չէր, որ արհամարվեց սփյուռքահայերիս ընտրելու սահմանադրական իրավունքը վերականգնելու տարբեր մակարդակներով բարձրացրած մեր բոլոր պահանջներն ու բողոքները: Սոցիալական ցանցերում հազարավոր սփյուռքահայեր ընտրացուցակներում հայտնաբերեցին իրենց անունները և բարձրաձայնեցին այդ մասին:

Միթե աբսուրդի ժանրից չէ 1 միլիոն ձեր օգտին հավաքած քվեն, երբ սոցիալական ծանր վիճակը երկիրը բզկտել ու արտագաղթը երկիրը դատարկում է. մնացածի մասին չեմ խոսում:

Եթե ազնիվ եք պարոն նախագահ. հանրահավաք անցկացրեք, հրապարակը լցնելու ձեր հնարավորություններն ավելի մեծ են, երբ ձեզ ձայն տված 1 միլիոն մարդը ներկա կգտնվեն ձեր հանրահավաքին ու մենք մեր աչքով կտեսնենք, այդ ժամանակ էլ կհամոզվենք, որ իրոք հաղթողը դուք եք. ապացուցեք խնդրում եմ, թեկուզ 500000 մարդ ու բոլորս էլ այդ ժամ կհամոզվենք, որ իրոք դուք հաղթել եք ու նախագահի աթոռին արժանի պրեզիդենտ եք, այլապես մեր կարծիքը չենք կարող փոխել առ այն, որ այդ թվերը իրոք կրակված են ու ստորաբար կեղծված, իսկ կեղծիքի համար դատ ու դատաստան է հասնում ՀՀ սահմանադրությամբ պարոն նախագահ, որպեսզի հետագայում էլ դաս լինի բոլոր նրանց, ովքեր առանց ժողովրդի քվեն ստանալու կփորձեն կեղծիքով աթոռի տիրանալ ...

Ապացուցե՛ք, պարոն նախագահ.

ԱՊԱՑՈՒՑԵ'Ք, ՈՐ ԴՈՒՔ ԱԶՆԻՎ ԵՔ ՈՒ ԿԵՂԾՎԱԾ ՉԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ...

Սոնա Արշունեցի, Բրյուսել 

(Գրող-հրապարակախոս) 

Այս խորագրի վերջին նյութերը