Լրահոս

25.03.2013 09:29


Այլասերվածությունների օրինականացման դեմ քննարկում

Այլասերվածությունների օրինականացման դեմ քննարկում
Համահայկական խնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնը և «Հայի միտք» հասարակական կազմակերպությունը Ձեր լրագրողին հրավիրում են` կարևորագույն մի քննարկման լուսաբանման ս.թ. մարտի 26-ին ժամը 15:00-ից 17:30 Առնո Բաբա­ջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի մամուլի սրահում (Աբովյան փ. 2): Քննարկման թեման է ՀՀ ՄԻՊ-ի 2013թ. կազմած «Խտրականության դեմ» օրինագծի խտրականությունների դրսևորումների ցանկում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության ընդգրկման խնդիրը:
Սույն օրինագիծը Հայաստան երկիրը կանգնեցնում է մի կողմից` քրիստոնեական արժեհամակարգի, մյուս կողմից` ներկայումս Արևմուտքն ալեկոծող, այսպես կոչված, սեքսուալ հեղափոխության ընտրության առջև:
Նման օրինագծի ընդունումը երբեմնի քրիստոնյա Արևմուտքին «պարգևել է» բազմաթիվ համասեռամոլ քաղաքագլուխներ, Իսլանդիայում` լեսբուհի վարչապետ,   Գերմանիայում` համասեռամոլ արտգործնախարար, ամերիկյան բանակին` անասնապղծության օրինականացում:
Իսկ առջևում մանկապղծության, մերձավոր ազգականների հետ ամուսնության և այլ ապականիչ «նորամուծությունների» օրինականացումն է…
Մեր հասարակության համար հրատապ այս խնդրի քննարկմանը մասնակցության համար կանխավ երախտագիտությամբ`
Համահայկական խնդիրների «Արեգ» գիտավերլուծական
կենտրոնի տնօրեն` տեխ.գ.թ. Աշոտ Կարապետյան

ՆԱԽԱԳԻԾ

«Խտրականության դեմ» ՀՀ օրենք

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան և նպատակը

1. Սույն օրենքը սահմանում է խտրականության կանխարգելման և հակազդման կազմակերպչաիրավական հիմքերը, խտրականության հասկացությունը և տեսակները, խտրականության կանխարգելման և հակազդման մեխանիզմները, մարմինները:

2. Սույն օրենքի նպատակն է ապահովել անձի և քաղաքացու իրավունքների և ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ:

 Հոդված 2.  Խտրականության դեմ օրենսդրությունը

1. Խտրականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, ինչպես նաև իրավական այլ ակտերով:

2. Եթե ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված են այլ նորմեր քան սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերով նախատեսված նորմերը:

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտ

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի վրա:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հետևյալ հասարակական ոլորտների վրա.

1) հասարակաքաղաքական գործունեության

2) պետական ծառայության և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայության

3) արդարադատության

4) աշխատանքային հարաբերությունների

5) առողջապահութան

6) կրթության

7) սոցիալական ապահովության

8) այլ հասարակական հարաբերությունների ոլորտների վրա

Հոդված 4. Խտրականության դեմ ՀՀ օրենքի հիմնական սկզբունքները

1. ՀՀ օրենսդրությունը հիմնված է խտրականության բացառման սկզբունքի վրա, որը անկախ այլ հատկանիշներից, նաև նախատեսում է.

1) խտրականության կանխարգելման և հակազդման ոլորտում միջազգային նորմերի պահպանումը,

2) օրինակությունը

3) սոզիալական արդարությունը

4) խտրականության բացառումը

5) թափանցիկությունը

6) անձի և/կամ մի խումբ անձանց իրավունքների և ազատության ապահովումը

7) անձի և/կամ մի խումբ անձանց հավասարությունը օրենքի առջև

8) յուրաքանչյուր անձի արժանապատվության նկատմամբ հարգանքը

9) անձի և/կամ մի խումբ անձանց հավասար հնարավորությունների ապահովումը

Հոդված 5. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները ունեն հետևյալ իմաստը`

1. Խտրականություն- որոշումներ, գործողություններ կամ անգործություն, իրավական նորմեր կամ գնահատման չափանիշներ, պայմաններ կամ պրակտիկա, որոնք ուղղված են անձի և/կամ մի խումբ անձանց իրավունքներն ու ազատությունները սահմանափակելուն կամ նրանց արտոնություններ տալուն կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, սեռական կողմնորոշումից կամ գենդերային ինքնությունից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, եթե դրանք անհնար են դարձնում անձի և քաղաքացու իրավունքների և ազատությունների հավասար պայմաններում ճանաչումը և իրականացումը;

2. Անհրաժեշտ հնարավորություններ- անհրաժեշտ հատուկ դեպքերում համապատասխան փոփոխությունների կամ շտկումների կատարում, որոնք չեն պահանջում անտեղի ջանքեր, ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից օգտվելն ու դրանց կիրառումը:

3. Ուղղակի խտրականություն- որոշումներ, գործողություններ կամ անգործություն, որոնք անկախ դիտավորության առկայությունից հանգեցնում են որոշակի հատկանիշներով անձի և/կամ մի խումբ անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակող ցանկացած տարբերակման, բացառման կամ նախապատվության, որն ուղղված է կամ հանգեցնում է կյանքի տարբեր ոլորտներում անձանց իրավահավարասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմանը:

4. Անուղղակի խտրականություն- Առերևույթ չեզոք/ոչ խտրական օրենքներ, քաղաքականություն, պրակտիկա կամ չափանիշներ, որոնց իրականացման կամ կիրառման դեպքում առաջանում է կամ կարող է առաջանալ որոշակի հատկանիշներով անձի կամ մի խումբ անձանց իրավունքների սահմանափակում կամ արտոնությունների ձեռք բերում: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ այդպիսի գործողությունները կամ անգործությունը, իրավական նորմերը կամ գնահատման չափանիշները, պայմանները կամ պրակտիկան օբյեկտիվորեն հիմնավորված են տվյալ անձի և/կամ մի խումբ անձանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը, նրանց` ՀՀ Սահմանադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված հավասար իրավունքների և ազատությունների ապահովմանը:

5. Խտրականության հրահրումը- որոշակի հատկանիշներով անձի և/կամ մի խումբ անձանց նկատմամբ խտրականության դրսևորման հրահանգներ, ցուցումներ կամ կոչեր

6. Կառուցողական գործողություններ- հատուկ/առանձնահատուկ ժամանակավոր միջոցներ` ուղղված իրավական կամ փաստացի անհավասարությունների վերացմանը մի խումբ անձանց և մնացած հասարակության միջև` հնարավորություն ընձեռելով անձին և/կամ մի խումբ անձանց իրացնել ՀՀ Սահմանդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված հավասար իրավունքներն ու ազատությունները:

7. Ոտնահարում- անձի և/կամ մի խումբ անձանց համար անցանկալի վարքագիծ, որի նպատակը կամ հետևանքը հանդիսանում է իրենց մարդկային արժանապատվության ոտնահարումը որոշակի հատկանիշներով կամ անձի և/կամ մի խումբ անձանց նկատմամբ լարված, թշնամական, վիրավորական կամ արհամարհական մթնոլորտի ստեղծումը:

8. Որոշակի հատկանիշներ- անձի և/կամ մի խումբ անձանց առանձնահատկությունները կախված սեռից, ռասայից, գենդերից, մաշկի գույնից, էթնիկական/էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, սեռական կողմնորոշումից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Հոդված 6. Խտրականության տեսակները

1. Խտրականության տեսակներն են`

1) ուղղակի խտրականություն

2) անուղղակի խտրականություն

3) խտրականության հրահրումը

4) ոտնահարում

5) ատելության կոչեր

2. Հաշմանդամության հինքով խտրականությունն ընդգրկում է խտրականության բոլոր ձևերը` ներառյալ անհրաժեշտ հնարավորությունների տրամադրման մերժումը:

Հոդված 7. Խտրականության արգելքը

1. Համաձայն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքների, միջազգային նորմերի և ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանգրերի յուրաքանչյուր անձ անկախ որոշակի հատկանիշներից ունի հավասար իրավունքներ և ազատություններ, ինչպես նաև հավասար հնարավորություն դրանց իրականացման համար

2. Որոշակի հատկանիշներով անձի և/կամ մի խումբ անձանց նկատմամբ յուրաքանչյուր տեսակի խտրականությունը պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից արգելվում է

3. Չեն համարվում խտրականություն այն գործողությունները, որոնք չեն սահմանափակում այլ անձանց իրավունքներն ու ազատությունները և չեն ստեղծում արգելքներ դրանց իրականացման համար, ինչպես նաև, չեն տրամադրում որոշակի հատկանիշներով անձին և/կամ մի խումբ անձանց չհիմնավորված արտոնություններ, որոնց շրջանակում կիրառվում են դրական գործողություններ, այն է.

1) պետության կողմից հատուկ պաշտպանություն առանձին խմբի անձանց նկատմամբ, եթե նրանք ունեն այդպիսի պաշտպանության կարիք

2) միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են առանձին  խմբի անձանց ինքնության պահպանմանը, եթե այդպիսի միջոցները անհրաժեշտ են

3) արտոնությունների տրամադրում և փոխհատուցում առանձին  խմբի անձանց օրենքով նախատեսված դեպքերում

4) պետության կողմից առանձին  խմբի անձանց սոցիալական երաշխիքների սահմանում

5) օրենքով սահմանված հատուկ պահանջներ առանձին  խմբի անձանց իրավունքների իրականացում համար

Հոդված 8. Խտրականության հակազդման և կանխարգելման պետական քաղաքականության հիմնական ուղղություները

1.Խտրականության հակազդման և կանխարգելման պետական քաղաքականությունը ուղղված է`

1) խտրականության բացառմանը,

2) դրական գործողությունների կիրառմանը,

3) խտրականության դրսևորման փաստերի ժամանակին հայտնաբերման և խտրականությունից տուժած անձի և/կամ մի խումբ անձնաց արդյունավետ պաշտպանության ապահովման համար պայմանների ստեղծմանը,

4) ՀՀ բնակչության շրջանում` անձանց հանդեպ հարգանքի դաստիարակումը և քարոզումը, անկախ այդ անձնաց որոշակի առանձնահատկությունների,

5) Խտրականության դեմ քարոզչական գործունեության ընդլայնումը:

 

ԳԼՈՒԽ 2.

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Հոդված 9. Խտրականության հակազդման և կանխարգելման լիազոր մարմինները

1.Խտրականության հակազդման և կանխարգելման լիազոր մարմիններն են`

1) ՀՀ Ազգային Ժողովը;

2) ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը;

3) ՀՀ Կառավարությունը;

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները;

5) հասարակական կազմակերպությունները, ֆիզիկական և իրավաբանական անձինք:

2. Խտրականության հակազդման և կանխարգելման լիազոր մարմիններն իրենց գործունեության շրջանակներում պարտավոր են կիրառել դրական գործողություներ` սույն օրենքի նպատակների իրագործման համար:

Հոդված 11. ՀՀ Ազգային ժողովի լիազրությունները խտրականության հակազդման և կանխարգելման շրջանակներում

1. ՀՀ Ազգային ժողովը`

1) ընդունում է խտրականության հակազդման և կանխարգելմանն ուղղված օրենքներ;

2) հաշվի է առնում խտրականության բացառման սկզբունքը, Սահմանադրությամբ իրեն լիազորված գործառույթներն իրականացնելիս;

3) խտրականության հակազդման և կանխարգելման նպատակով իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործողություններ:

Հոդված 12. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի լիազրությունները խտրականության հակազդման և կանխարգելման շրջանակներում

1. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, հանդիսանալով խտրականության կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ`

1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ապահովում է խտրականության դեմ օրենքի դրույթների պահպանումը

2) միջոցներ է ձեռնարկում խտրականության դեմ օրենսդրութան բարելավման և խթանման և անձանց իրազեկման բարձրացման ուղղությամբ

3)        ուսումնասիրում և ամփոփում է զեկույցներով և/կամ հայտարարությունների միջոցով խտրականության կոնկրետ դեպքերի դրսևորման պատճառներն ու պայմանները,

3) խտրականության հակազդման և կանխարգելման շրջանակներում իրականացնում է մոնիթորինգ

4) համագործակցում է զանգվածային լրատվության միջոցների, կազմակերպությունների և այլ անձանց հետ

5) խտրականության հակազդման և կանխարգելման նպատակով իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործողություններ:

Հոդված 13. ՀՀ կառավարության լիազրությունները խտրականության հակազդման և կանխարգելման շրջանակներում

  1. ՀՀ կառավարությունը`

1) ապահովում է միասնական քաղաքականության իրականացում` ողղված խտրականության բացառման սկզբունքի պահպանմանը` հասարակության կյանքի բոլոր ոլորտներում;

2) ուղղորդում և համակարգում է գերատեսչությունների, գործադիր իշխանության այլ կենտրոնական և տեղական մարմինների կողմից խտրականության հակազդման և կանխարգելման ապահվմանն ուղղված  աշխատանքները;

3) հաշվի է առնում խտրականության բացառման սկզբունքը նորմատիվ-իրավական ակտեր ընդունելիս;

4) խտրականության հակազդման և կանխարգելման նպատակով իրականացնում է օրենքով նախատեսված այլ գործողություններ:

 Հոդված 14. Այլ գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները խտրականության հակազդման և կանխարգելման շրջանակներում

1. Հայաստանի Հանրապետության պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց իրավասությունների շրջանականերում.

1) միջոցներ են ձեռնարկում Խտրականության դեմ օրենսդրութան բարելավման և խթանման ուղղությամբ.

2) իրենց գործունեության շրջանակներում խստագույնս պահպանում են խտրականության դեմ օրենսդրության պահանջները

3) համագործակցում են Խտրականության կանխարգելման խորհրդի հետ

4) իրականացնում են Խտրականության դեմ օրենսդրության մասին իրազեկման գործառույթներ

Հոդված 15. Հասարակական կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները խտրականության հակազդման և կանխարգելման շրջանակներում

1. ֆիզիկական և իրավաբանական անձինք`

1) միջոցներ են ձեռնարկում Խտրականության դեմ օրենսդրութան բարելավման և խթանման ուղղությամբ,

2) անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով մասնակցում հանրային քննարկումներին, որոնք վերաբերում են Խտրականության դեմ օրենսդրությանը և ոլորտում առկա խնդիրներին

3) համագործակցում է խտրականության կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի հետ,

4) իրականացնում է  սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործողություններ

Գլուխ 3. Խտրականության դեմ օրենքի խախտման դեպքում պատասխանատվությունը

Հոդված 16. Խտրականության դրսևորման դեմ իրավական պաշտպանության միջոցները

1. Այն անձը, ով գտնում է, որ իր հանդեպ դրսևորվել է խտրական վերաբերմունք, իրավունք ունի այդ խնդրով դիմելու Մարդու իրավունքների պաշտպանին կամ Դատարան ինչպես նաև գերատեսչության իրավասության;

2. Նշված իրավունքից օգտվելը, որևէ կերպ չի կարող ազդել անձի իրավական կարգավիճակի վրա, կամ առաջացնի կանխամտածված վերաբերմունք այդ անձի նկատմամբ

Հոդված 17. Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը

1. Մարդու իրավունքների պաշտպանին կարող են դիմել միայն խտրականությունից տուժածները:

2. Այլ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել միայն այդ անձանց ներկայացուցիչները:

Հոդված 18. Մարդու իրավունքների պաշտպանի քննությանը ենթակա բողոքները

Մարդու իրավունքների պաշտպանը իրավասու է քննելու այն բողոքները, որոնք ներկայացվում են խտրականությունից տուժածի կողմից Ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների  դրանց պաշտոնատար անձանց դեմ:

Հոդված 19. Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացնելու ժամկետները

  1. Բողոքը Մարդու իրավունքների պաշտպանին պետք է տրվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր դեմ կատարված խտրականության մասին:
  2. Ժամկետի բացթողնման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե դիմողը հիմնավորում է, որ դիմողի անձի հետ կապված հանգամանքների (ծանր հիվանդության, անօգնական վիճակի, անգրագիտության և այլն) պատճառով այն չի ներկայացվել սույն հոդվածի առաջին մասում սահմանված ժամկետում:

Հոդված 20. Մարդու իրավունքների պաշտպանի որոշումները

1. Բողոքը ստանալուն պես Պաշտպանը հնարավորնիս շուտ բայց ոչ ուշ քան 30-օրյա ժամկետում որոշում է ընդունում.

1) բողոքը քննարկման ընդունելու մասին` խտրականության դրսևորման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում;

2) բողոքը քննարկումը մերժելու մասին;

2. Բողոքի քննարկման մերժումը պետք է հիմնավորվի սույն օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածների դրույթների համաձայն:

3. Պաշտպանի կայացրած որոշումները լրացուցիչ ապացույց են հանդիսանում դատարանում,

3. Պաշտպանի կայացրած որոշումները բողոքարկման ենթակա չեն

4. Նշված որոշումը չի սահմանափակում անձին կամ մի խումբ անձանց------ ներկայացնելու դրա բովանդակության վերաբերյալ իր ապացույցները..

Հոդված 21. Քննարկված բողոքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի որոշումները

1. Քննարկված բողոքի արդյունքների հիման վրա Պաշտպանը պարտավոր է ընդունել հետևյալ որոշումներից մեկը.

1) անձի հանդեպ խտրականության հայտնաբերման, և ոլորտի իրավասու մարմնին որոշումը փոխանցելու մասին:

2) անձի հանդեպ խտրականության բացակայության դեպքում, մերժում է բողոքը

3) դադարեցնում է բողոքի քննարկումը, հաշտության համաձայնության դեպքում

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգով ոլորտի իրավասու մարմինը անձի հանդեպ խտրականության հայտնաբերման որոշումը ստանալուն պես ոչ ուշ քան 10-օրյա ժամկետում պարտավորվում է վարչական վարույթ հարուցել և արդյունքների մասին տեղեկացնել Պաշտպանին:

3. Տուժողի պահանջը վարչական վարույթով չբավարարվելու դեպքում Պաշտպանը տրամադրում է իր որոշումը և տեղեկացնում դատարան դիմելու ընթացակարգի մասին:

Հոդված 22. Բողոքում բարձրացված հարցի ուսումնասիրումը

1. Մարդու իրավունքների պաշտպանը իրավասու է`

1) ծանոթանալ բողոքին առնչվող ցանկացած նյութի և/կամ փաստաթղթի;

2) բողոքի ուսումնասիրության բազմակողմանիրությունն ապահովելու նպատակով կարող է հրավիրել տուժածին, կատարողին և այլ անձանց որոնք կարող են տեղեկություն տրամադրել, հաստատել և/կամ հերքել,

3) ըստ անհրաժեշտության կարող է միջնորդել տուժածի և կատարողի միջև հաշտության համաձայնության...

2. Պաշտպանի հետ ֆիզիկական անձանց չհամագործակցելը չի խոչընդոտում բողոքում բարձրացված հարցի ուսումնասիրմանը

Հոդված 23. Խտրականության հետևանքով հասցված վնասի հատուցում

1. Անձը խտրականության դրսևորման արդյունքում իրավունք ունի պահանջելու իրեն հասցված վնասի հատուցում

2. Վնասի հատուցման կարգը սահմանվում է համապատասխան օրենքով

Հոդված 24. Խտրականության համար պատասխանատվությունը

Սույն օրենքի պահանջները խախտած անձինք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա են քաղաքացիական և/կամ վարչական պատասխանատվության:

 

Գլուխ 4. Եզրափակիչ դրույթներ

Հոդված 25. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

                                                                       

 

 

                                                                                                                                      ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայստանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 21-ի ՀՕ-23-Ն օրենքը(այսուհետ` Օրենք)  լրացնել 6.2. հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

 «Հոդված 6.2. Պաշտպանը խտրականության կանխարգելման ոլորտում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիսանում է խտրականության կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը  լրացնել նոր նախադասությամբ.

«2. Պաշտպանը չի քննարկում ոչ պետական մարմինների և կազմակերպությունների ու դրանց պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ բողոքները: Բացառությամբ այն բողոքների որոնք վերաբերում են խտրականության կանխարգելմանը»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 6-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«6) անձի հանդեպ խտրականության հայտնաբերման, և ոլորտի իրավասու մարմնին որոշումը փոխանցելու մասին:

 

 

 

 

                                                                                                                                ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239

 քաղաքացիական օրենսգիրքը լրացնել 2.2. պարագրաֆով և 1087.2. հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

«§ 2.2. Խտրականության դրսևորման արդյունքում պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները

Հոդված 1087.2. Խտրականության հետևանքով հասցված վնասի հատուցում

Անձը խտրականության դրսևորման արդյունքում իրավունք ունի պահանջելու իրեն հասցված վնասի հատուցում սույն օրենսգրքով նախատեսված կարգով»:

 

 

 

                                                                                                                                         

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. Հայստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6 վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի

 

 

 

 

 

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ

«Խտրականության դեմ» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը կախված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային փորձով նախատեսված խտրականությունը արգելող դրույթների առավել արդյունավետ պահպանման հետ,  ինչպես նաև, խտրականության դեմ առավել արդյունավետ պայքարի, կանխարգելման և հակազդման հստակ միջոցների սահմանման հետ: Խտրականության դեմ համապարփակ օրենսդրության ընդունման անհրաժեշտությունը նշվել է նաև 2011թ Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման Հայաստանի վերաբերյալ զեկույցում` որպես ԵՀՔ 2012թ Գործողությունների ծրագրի հետևողական կատարման բաղկացուցիչ մաս: 

Օրենքի նախագիծը նպատակուղղված է խտրականության բոլոր ձևերի վերացմանը ՀՀ-ում: Խտրականությունը համընդհանուր խնդիր է, որի դեմ պայքարը կարևորվում է աշխարհի առաջատար ուժերի, գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների և ողջ հանրության կողմից:

Հայաստանի Հանրապետությունում, համաձայն վերոնշյալ օրենքի խտրականության դեմ ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները պետք է լինեն.

1) անձի և/կամ մի խումբ անձանց իրավունքների և ազատության ապահովումը,

2) անձի և/կամ մի խումբ անձանց հավասարությունը օրենքի առջև,

3) յուրաքանչյուր անձի արժանապատվության նկատմամբ հարգանքը,

4) անձի և/կամ մի խումբ անձանց հավասար հնարավորությունների ապահովումը,

5) կանխարգելման և հակազդման հստակ և արդյունավետ միջոցների նախատեսումը,

6) խտրական վերաբերմունք դրսևորող անձանց, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվության ենթարկելը:

Օրենքի նախագիծը կարգավորում է խտրականության հետ կապված հարաբերությունները, սահմանում է հասկացությունը, տեսակները, խտրականության կանխարգելման բնագավառում լիազորություններ ունեցող մարմինները և այդ մարմինների լիազորությունները, խտրականության կանխարգելման հատուկ միջոցների տեսակները, դրանք ընդունելու և կիրառելու հիմքերը, ինչպես նաև, մեծ կարևորություն ունեցող շատ այլ հարցեր:

Օրենքի նախագիծն ուղղված է ՀՀ-ում խտրականության  կանխարգելման և  խտրականության բռնության ենթարկված անձանց պաշտպանության  հնարավորության ապահովմանը: Նախագիծը պարունակում է հատուկ միջոցներ խտրականության ենթարկված անձանց պաշտպանության համար: «Խտրականության դեմ» ՀՀ օրենքի ընդունումը ՀՀ-ում խտրականության  կանխարգելման և  հակազդման ոլորտում հստակ մեխանիզմներ կապահովի անձի և/կամ մի խումբ անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար: Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային այլ փաստաթղթերին համահունչ դրույթների և խտրականությունից տուժողների հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ  նոր սկզբունքների ամրագրում: «Խտրականության դեմ» ՀՀ օրենքի նախագիծը պատրաստվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և հետևյալ միջազգային կազմակերպությունների փորձագետների մասնակցությամբ` Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական կոմիտե, Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն /ԵԱՀԿ/Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գործակալություն /ԺՀՄԻԳ/, Հայաստանում Եվրոպական Միության խորհրդատվական խումբ /ԵՄԽԽ/:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ

«Խտրականության դեմ», « Հայստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Խտրականության դեմ», « Հայստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Այս խորագրի վերջին նյութերը